Ոռոգման համակարգերի մոնտաժող

Ոլորտ: 
Այլ
Կազմակերպության անվանում:
"Լանդշաֆտ Դիզայն" ՍՊԸ
Աշխատանքի վայրը: 
Երևան, Հայաստան
Աշխատաժամանակի տեսակը: 
Լրիվ դրույք
Աշխատանքի նկարագիրը: 

Կազմակերպությունը փնտրում է արդյունքի հասնելու մղումով, ազնիվ ու բանիմաց մոնտաժողի՝ համալրելու մեր երիտասարդ, ավյունով լի թիմը: Մասնագետը զբաղվելու է ոռոգման համակարգի մոնտաժման աշխատանքներով:

Աշխատանքային պարտականությունները: 

• Ծանոթանալ աշխատանքային գծագրերին, քննարկել դրանք նախագծողի և աշղեկի հետ
• Կատարել աշխատանքային տարածքի զննում, ծանոթանալ տարածքի առանձնահատկություններին
• Կատարել մոնտաժային աշխատանքներ համապատասխան գծագրի
• Աշխատանքների ավարտին իրականացնել համակարգի փորձարկում, հանձնում աշղեկին և պատվիրատուին
• Իրականացնել մոնտաժված համակարգերի ընթացիկ սպասարկում / վերանորոգում, ջրահեռացում, մեկնարկում /

Պահանջվող որակավորումները: 

• Աշխատանքային փորձ տվյալ կամ հարակից ոլորտում
• Ճշտապահություն, ազնվություն, ոչ կոնֆլիկտային բնավորություն
• Աշխատանքի հանդեպ սեփականատիրական զգացում
• Մաքրասիրություն և բծախնդրություն աշխատանքում

Դիմելու ընթացակարգը: 

Եթե վստահ եք, որ վերոհիշյալ նկարագրությունը համապատասխան է Ձեր բնույթին, զանգահարեք 010-555-048

Բացման օրը: 
12/09/2017
Դիմելու վերջնաժամկետ: 
21/03/2019
Ընկերության մասին:

«Լանդշաֆտ» ընկերությունը հիմնադրվել է 2006 թ., որպես առաջին այգեշինական կազմակերպությունը Հայաստանում: 8 տարվա գործունեության ընթացքում մենք հասցրել ենք աշխատել 1000-ից ավելի պատվիրատուների հետ՝ նախագծելով, ոռոգելով, կանաչապատելով և լուսավորելով նրանց այգիները և մեծագույն խթան հանդիսանալով այգեշինկան մշակույթի, ճաշակի և գիտելիքների զարգացմանը Հայաստանում:

Այսօր «Լանդշաֆտ» ընկերությունը հանդիսանում է միակը այս ոլորտում, որը առաջարկում է այգու շինարարության համալիր մոտեցում այն է՝ այգու համար ամեն հնարավոր բան մեկ հարկի տակ: