Status message

Հարգելի այցելու, սույն հայտարարության գործողության ժամկետն ավարտված է և Դուք այլևս չեք կարող դիմել տվյալ թափուր աշխատատեղի համար:

Սոց.փաթեթների սպասարկման մասնագետ

Ընկերության անվանումը: 
LORE TRAVEL
Աշխատանքի վայրը: 
Երևան, Հայաստան
Աշխատաժամանակի տեսակը: 
Լրիվ դրույք
Աշխատանքի նկարագիրը: 

     “LORE TRAVEL” Հայաստանի զբոսաշրջային օպերատորին անհրաժեշտ է ակտիվ և նպատակասլաց աշխատակից, ով բարեխղճորեն աշխատանքներ կտանի սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություններից օգտվող շահառուների հետ: Սոց.փաթեթների սպասարկման մասնագետը  պետք է կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունները ներկայացնի սոցիալական փաթեթի շահառուներին և նրանց հետ կնքի պայմանագրեր, անհրաժեշտության դեպքում այցելի կրթական և պետական հաստատություններ ու ներգրավի նոր հաճախորդներ:

Աշխատանքային պարտականությունները: 
  1. Ներկայացնել կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունները և առաջարկները
  2. Այցելել Երևանում և ՀՀ մարզերում գտնվող կրթական և այլ պետական հաստատություններ 
  3. Վարել բանակցություններ 
  4. Կնքել պայմանագրեր
  5. Ներգրավել նոր հաճախորդներ
Պահանջվող որակավորումները: 
  1. Հաղորդակցվելու հմտություն
  2. Բանակցություններ վարելու հմտություններ
  3. Հաճախորդների հետ աշխատելու հմտություններ
  4. Արագ կողմնորոշվելու ունակություն
  5. Տրամաբանելու ունակություն
  6. Ճկունություն
  7. Կարգապահություն
  8. Պատասխանատվություն
  9. Աշխատասիրություն
  10. Բարեխղճություն
Դիմելու ընթացակարգը: 

Ընդունելությունը՝

1-ին փուլ՝ ինքնակենսագրականների քննարկում
2-րդ փուլ՝ թեստ
3-րդ փուլ՝ հարցազրույց

Նվազագույն մասնագիտական աշխատանքային փորձը սոց.փաթեթների սպասարկման ոլորտում՝ 1 տարի:

CV-ին ուղարկել hr@loretravel.com էլ. հասցեին:

Դիմելու վերջնաժամկետ: 
Wednesday, June 12, 2019
Ընկերության մասին: 

«ԼՈՌԵ ԹՐԱՎԵԼ» Հայաստանի զբոսաշրջային օպերատորը հիմնադրվել է 2011թ.: Կազմակերպությունը զբաղվում է ինչպես արտագնա, այնպես էլ ներգնա զբոսաշրջությամբ և կազմակերպում ու իրականացնում է տուրեր դեպի Հայաստան և համաշխարհային ճանաչում ունեցող զբոսաշրջային կենտրոններ և ճամփորդական գրավչություն ներկայացնող վայրեր: Կազմակերպությունը մատուցում է շուրջ 36 ծառայություններ զբոսաշրջության ոլորտում:   «ԼՈՌԵ ԹՐԱՎԵԼ» զբոսաշրջային օպերատորի  նպատակն է աշխարհին ներկայացնել և ծանոթացնել հայ բազմադարյա մշակույթին, ազգային ավանդույթներին, պատմամշակութային հնավանդ արժեքներին, ճարտարապետական հինավուրց և ինքնատիպ կոթողներին, որոնք իրենց մեջ կրում են դարերի շունչը: Ինչպես նաև, կազմակերպությունն աշխատում է լավագույնս ապահովել զբոսաշրջիկների հարմարավետ հանգիստը՝ լցնելով այն հիշարժան և գեղեցիկ պահերով: