Status message

Հարգելի այցելու, սույն հայտարարության գործողության ժամկետն ավարտված է և Դուք այլևս չեք կարող դիմել տվյալ թափուր աշխատատեղի համար:

Վաճառողուհի

Ընկերության անվանումը: 
Աթենք ՍՊԸ
Աշխատանքի վայրը: 
Երևան, Հայաստան
Աշխատաժամանակի տեսակը: 
Կես դրույք, Լրիվ դրույք
Աշխատանքի նկարագիրը: 

Վաճառքի ու գերազանց սպասարկման ապահովում:

Աշխատանքային պարտականությունները: 
  • Վաճառքի համար ապրանքների պատրաստում, պատշաճ տեսքի ապահովում, գնապիտակների առկայության ստուգում,
  • Գնորդներին ապրանքատեսականու ներկայացում, օգնություն ընտրության հարցում, ապրաքնի մասին տեղեկատվության տրամադրում,
  • Ապրանքների կշռում, կտրատում
  • Բարձրակարգ սպասարկման և վաճառքի ապահովում
Պահանջվող որակավորումները: 
  • 20-27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչ
  • Աշխատանքային փորձը մսամթերքի վաճառքի ոլորտում ցանկալի է,
  • Գրագետ, քաղաքավարի
  • Արագաշարժություն
  • Ժպտադեմ, բարեհամբույր
  • Համբերատարություն
Դիմելու ընթացակարգը: 

Նկարով ինքնակենսագրություններն ուղարկել hr@atenk.am էլ. փոստին՝ նամակի թեմայում նշելով աշխատատեղի անվանումը, կամ լրացնել դիմում-հայտը հետևյալ հղումով՝ tinyurl.com/atenk-jobform

Կարող եք մոտենալ Ծրավ Աղբյուրի 59/1 կամ Շիրակի 97 և տեղում լրացնել դիմում-հայտ:

Դիմելու վերջնաժամկետ: 
Saturday, June 15, 2019
Ընկերության մասին: 

ԱԹԵՆՔ ընկերությունը հիմնադրվել է 1993 թվականին Հայր և որդի Երիցյաններ ընկերության կողմից: Այսօր Աթենքը շուկայում ներկայանում է ավելի քան 150 ապրանքատեսակով: Ընկերության հմուտ տեխնոլոգների շնորհիվ այստեղ միահյուսվում են ավանդականն ու ժամանակակիցը, եվրոպականն ու ազգայինը. արդյունքում սպառողին է հասնում մսամթերք` հրաշալի ու միայն այս ապրանքանիշին բնորոշ համով: Տարիների ընթացքում կարողանալով միավորել Ընկերությունում բազմամյա վաստակ ունեցող մարդկանց փորձը, գիտելիքները, խորհուրդը և երիտասարդ մասնագետների եռանդն ու ներուժը, այսօր մենք ունենք ամուր թիմ, թիմ, որի համախմբված աշխատանքից ծնվում են այնպիսի արդյունքներ, որոնց հնարավոր չէր հասնել միայնակ:

Մենք չենք կարևորում աշխատանքային փորձը, մենք ցանկանում ենք, որ մեր թիմին միանան խելացի, նպատակասլաց, համառ մարդիկ, ովքեր ցանկանում են դառնալ իրենց գործի իսկական մասնագետներ, մարդիկ, ովքեր հասկանում են, որ մեր, մեր երեխաների, մեր ժողովրդի բարօրությունը կախված է դեպի մասնագիտությունն ուղղված վերաբերմունքից: