Status message

Հարգելի այցելու, սույն հայտարարության գործողության ժամկետն ավարտված է և Դուք այլևս չեք կարող դիմել տվյալ թափուր աշխատատեղի համար:

Պահեստի բանվոր

Ընկերության անվանումը: 
Աթենք ՍՊԸ
Աշխատանքի վայրը: 
Շենգավիթ, Երևան
Աշխատաժամանակի տեսակը: 
Լրիվ դրույք
Աշխատանքի նկարագիրը: 

Աթենք ընկերությունն աշխատանքի է հրավիրում եռանդուն և աշխատելու մեծ ցանկությամբ պահեստի աշխատակիցների
Հասցե՝ Շիրակի 97

Աշխատանքային պարտականությունները: 

• հումքի, նյութերի և այլ ապրանքների դատարկում և տեղավորում համապատասխան պահեստներում
• ապրանքացանկին համապատասխան ապրանքների տեղափոխում մեքենաների մեջ

Պահանջվող որակավորումները: 

• ֆիզիկական առողջություն
• ուշադրություն և զգոնություն
• մաթեմատիկական տարրական հաշվարկների իմացություն

Աշխատանքային վեցօրյա գրաֆիկ: Ժամերը՝ 06:00-15:00

Դիմելու ընթացակարգը: 

Հետաքրքրվող թեկնածուները կարող են իրենց տվյալները լրացնել Ծարավ աղբյուրի 59/1 և Շիրակի 97 հասցեներում:

Դիմելու վերջնաժամկետ: 
Thursday, June 13, 2019
Ընկերության մասին: 

ԱԹԵՆՔ ընկերությունը հիմնադրվել է 1993 թվականին Հայր և որդի Երիցյաններ ընկերության կողմից: Այսօր Աթենքը շուկայում ներկայանում է ավելի քան 150 ապրանքատեսակով: Ընկերության հմուտ տեխնոլոգների շնորհիվ այստեղ միահյուսվում են ավանդականն ու ժամանակակիցը, եվրոպականն ու ազգայինը. արդյունքում սպառողին է հասնում մսամթերք` հրաշալի ու միայն այս ապրանքանիշին բնորոշ համով: Տարիների ընթացքում կարողանալով միավորել Ընկերությունում բազմամյա վաստակ ունեցող մարդկանց փորձը, գիտելիքները, խորհուրդը և երիտասարդ մասնագետների եռանդն ու ներուժը, այսօր մենք ունենք ամուր թիմ, թիմ, որի համախմբված աշխատանքից ծնվում են այնպիսի արդյունքներ, որոնց հնարավոր չէր հասնել միայնակ:

Մենք չենք կարևորում աշխատանքային փորձը, մենք ցանկանում ենք, որ մեր թիմին միանան խելացի, նպատակասլաց, համառ մարդիկ, ովքեր ցանկանում են դառնալ իրենց գործի իսկական մասնագետներ, մարդիկ, ովքեր հասկանում են, որ մեր, մեր երեխաների, մեր ժողովրդի բարօրությունը կախված է դեպի մասնագիտությունն ուղղված վերաբերմունքից: