Status message

Հարգելի այցելու, սույն հայտարարության գործողության ժամկետն ավարտված է և Դուք այլևս չեք կարող դիմել տվյալ թափուր աշխատատեղի համար:

Արտադրամասի աշխատակից

Ընկերության անվանումը: 
Աթենք ՍՊԸ
Աշխատանքի վայրը: 
Երևան, Հայաստան
Աշխատաժամանակի տեսակը: 
Լրիվ դրույք
Աշխատանքի նկարագիրը: 

Արտադրական գործընթացների իրականացում սահմանված նորմերին համաձայն.

Աշխատանքային պարտականությունները: 
  • Արտադրական բոլոր գործընթացների իրականացում սահմանված նորմերին. Համաձայն (հումքի նախապատրաստում, ոսկրազերծում, ձևավորում, ջերմամշակում, փաթեթավորում և այլն).
Պահանջվող որակավորումները: 
  • Տարիք՝ 20-50
  • Ֆիզիկական առողջություն
  • Պատասխանատվություն, նվիրվածություն
  • Արտադրական ոլորտում աշխատելու պատրաստակամություն
  • Արագաշարժություն
  • Ձեռքի ճկունություն
Դիմելու ընթացակարգը: 

Ինքնակենսագրություններն ուղարկել hr@atenk.am էլ. փոստին՝ նամակի թեմայում նշելով աշխատատեղի անվանումը, կամ լրացնել դիմում-հայտը հետևյալ հղումով՝ www.tinyurl.com/atenk-jobform

Կարող եք մոտենալ Ծարավ Աղբյուրի 59/1 կամ Շիրակի 97 և տեղում լրացնել դիմում-հայտը:

Դիմելու վերջնաժամկետ: 
Thursday, June 13, 2019
Ընկերության մասին: 

ԱԹԵՆՔ ընկերությունը հիմնադրվել է 1993 թվականին Հայր և որդի Երիցյաններ ընկերության կողմից: Այսօր Աթենքը շուկայում ներկայանում է ավելի քան 150 ապրանքատեսակով: Ընկերության հմուտ տեխնոլոգների շնորհիվ այստեղ միահյուսվում են ավանդականն ու ժամանակակիցը, եվրոպականն ու ազգայինը. արդյունքում սպառողին է հասնում մսամթերք` հրաշալի ու միայն այս ապրանքանիշին բնորոշ համով: Տարիների ընթացքում կարողանալով միավորել Ընկերությունում բազմամյա վաստակ ունեցող մարդկանց փորձը, գիտելիքները, խորհուրդը և երիտասարդ մասնագետների եռանդն ու ներուժը, այսօր մենք ունենք ամուր թիմ, թիմ, որի համախմբված աշխատանքից ծնվում են այնպիսի արդյունքներ, որոնց հնարավոր չէր հասնել միայնակ:

Մենք չենք կարևորում աշխատանքային փորձը, մենք ցանկանում ենք, որ մեր թիմին միանան խելացի, նպատակասլաց, համառ մարդիկ, ովքեր ցանկանում են դառնալ իրենց գործի իսկական մասնագետներ, մարդիկ, ովքեր հասկանում են, որ մեր, մեր երեխաների, մեր ժողովրդի բարօրությունը կախված է դեպի մասնագիտությունն ուղղված վերաբերմունքից: