ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՏՆՕՐԵՆ

Ընկերության անվանումը: 
Երեմյան Փրոջեքթս
Աշխատանքի վայրը: 
Երևան, Հայաստան
Աշխատաժամանակի տեսակը: 
Լրիվ դրույք
Աշխատանքի նկարագիրը: 

N/A

Աշխատանքային պարտականությունները: 

Պարտականություններ 
- Պլանավորել, կազմակերպել և վերահսկել ռեստորանի աշխատանքը, կազմակերպել ռեստորանի բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների համագործակցությունը, 
- Պատասխանատու լինել մասնաճյուղի բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների որակյալ աշխատանքի համար, 
- Համակարգել սպասարկող անձնակազմի աշխատանքը, վերահսկել սպասարկման չափանիշների պահպանումը, աշխատողների աշխատանքի որակը, 
- Վերահսկել մենեջերների արձագանքը հաճախորդների դժգոհություններին և առաջարկներին, 
- Կազմակերպել ամենօրյա ժողովներ շեֆ խոհարարի, մենեջերների և սպասարկող անձնակազմի հետ, որոնց ընթացքում քննարկվում են նախորդ օրվա ընթացքում տեղ գտած խնդիրները և լուծումները, 
- Հանձնարարություններ և ցուցումներ տալ տվյալ օրվա աշխատանքի վերաբերյալ և տեղաբաշխել անձնակազմը՝ կատարելով պլանավորում օրվա կտրվածքով, 
- Մասնակցել սպասարկող, մաքրության և տեխնիկական անձնակազմի ընտրությանը, կազմակերպել նրանց ուսուցումը, կատարել աշխատանքի բաժանում, 
- Ուսումնասիրել ռեստորանի հաճախորդների արձագանքները, վերլուծել բողոքները, ցանկությունները, առաջարկությունները, վերհանել ռեստորանի աշխատանքի թերությունները և սպասարկման տնօրենի հետ համագործակցելով առաջարկել լուծումներ, 
- Վերահսկել անհրաժեշտ ապրանքանյութական ռեսուրսների պաշարների առկայությունը մասնաճյուղում, 
- Վերահսկել ռեստորանի ֆինանսական շարժերը, 
- Օրական հաշվետվություն ներկայացնել սպասարկման տնօրենին ռեստորանի վիճակի, ծախսերի, խնդիրների վերաբերյալ. 

Պահանջվող որակավորումները: 

Պահանջներ 
- Բարձրագույն կրթություն 
- Կառավարման փորձ՝ նվազագույնը 4 տարի 
- Թիմ ղեկավարելու ունակություն 
- Հետևողականություն աշխատանքում 
- Պլանավորելու գերազանց ունակություն

Դիմելու ընթացակարգը: 

Դիմելու Գործընթաց 
Վերը նշված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ինքնակենսագրությունները ուղարկել hr@yeremyanprojects.com էլ. փոստին`թեմա բաժնում անպայման նշելով պաշտոնը, որի համար դիմում եք: 
Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող անձիք:

Դիմելու վերջնաժամկետ: 
Monday, July 1, 2019
Ընկերության մասին: 

«Երեմյան Փրոջեքթս» կազմակերպությանն են պատկանում «Պանդոկ Երևան»ռեստորանների ցանցը, «Երևանի Շաուրմա» արագ սննդի ռեստորանների ցանցը, «Լավաշ» ռեստորանը, «Շերեփ» ռեստորանը։