Ֆինանսական բաժնի աշխատակից

Ընկերության անվանումը: 
Երեմյան Փրոջեքթս
Աշխատանքի վայրը: 
Երևան, Հայաստան
Աշխատաժամանակի տեսակը: 
Լրիվ դրույք
Աշխատանքի նկարագիրը: 

N/A

«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը փնտրում է Ֆինանսական Բաժնի մասնագետ. 

Աշխատանքային պարտականությունները: 

Աշխատանքային պարտականություններ 
- Իրականացնել ֆինանսական հոսքերի հաշվառումը, 
- Վերահսկել ապրանքանյութական արժեքների շարժը՝ կատարելով համապատասխան ծրագրային մուտքագրումներ, 
- Վերահսկել դրամարկղի շարժը, 
- Իրականացնել տեղեկատվության տվյալների բազայի ձևավորման և պահպանման աշխատանքները, 
- Վերահսկել և գնահատել գույքագրման գործընթացը, 
- Պարբերաբար հաշվետվություններ ներկայացնել ֆինանսական տնօրենին, 

 

Պահանջվող որակավորումները: 

Անհրաժեշտ հմտություններ 
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում, 
- Նվազագույնը երեք տարվա աշխատանքային փորձ հաշվապահության, ֆինանսների ոլորտում, 
- Հայկական ծրագրերի իմացություն, 
- Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ, 
- Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն, 
- Ժամանակը ճիշտ կառավարելու հմտություն, 
- Պատասխանատվության զգացում, 
- Մանրամասներին մեծ ուշադրություն դարձնելու կարողություն, 
- Թիմում աշխատելու կարողություն. 

 

Դիմելու ընթացակարգը: 

Դիմելու Գործընթաց 
Դիմել կարող եք` ինքնակենսագրությունները ուղարկելով hr@yeremyanprojects.com էլ. փոստին` նշելով պաշտոնը, որի համար դիմում եք: 
Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող անձիք:

Դիմելու վերջնաժամկետ: 
Monday, July 1, 2019
Ընկերության մասին: 

«Երեմյան Փրոջեքթս» կազմակերպությանն են պատկանում «Պանդոկ Երևան»ռեստորանների ցանցը, «Երևանի Շաուրմա» արագ սննդի ռեստորանների ցանցը, «Լավաշ» ռեստորանը, «Շերեփ» ռեստորանը։