Status message

Հարգելի այցելու, սույն հայտարարության գործողության ժամկետն ավարտված է և Դուք այլևս չեք կարող դիմել տվյալ թափուր աշխատատեղի համար:

Վաճառքի գծով ներկայացուցիչ ք. Կապանում

Ընկերության անվանումը: 
Մեհրաբյան և որդիներ ՍՊԸ
Աշխատանքի վայրը: 
Կապան, Հայաստան
Աշխատաժամանակի տեսակը: 
Լրիվ դրույք
Աշխատանքի նկարագիրը: 

"Մեհրաբյան և որդիներ" ընկերությունը փնտրում է վաճառքի գծով ներկայացուցիչ ք. Կապանում:
 

Աշխատանքային պարտականությունները: 

- Վաճառակետերում պատվերների ժամանակին և ճիշտ ձևավորում, 
- Ապրանքների ներկայացվածության ստանդարտների ապահովում՝ տեղադրվածություն, դիրք, դասավորվածություն, գովազդային նյութերի առկայություն, նախընտրելի գներ,
- Պատասխանատվություն՝ վաճառքների պլանի կատարման համար, ապրանքային վարկերի տրամադրման և հետագա վերահսկման համար, 
- Մրցակիցների հայտնաբերում,
- Շուկայի վերլուծություն:
 

Պահանջվող որակավորումները: 

-Բարձրագույն կրթություն,
-Անձնական ավտոմեքենայի առկայություն,
-2 տարվա աշխատանքային փորձ վաճառքների բնագավառում 
-Նախաձեռնող և շփվող 
-Թիմային աշխատող,
-Ժամանակի կառավարման հմտություններ,
-Հաճախորդներ ներգրավելու, բանակցելու հմտություններ,
-Հաղորդակցման հմտություններ, ապրանքատեսականու ներկայացման կարողություններ:
 

Դիմելու ընթացակարգը: 

Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` hr@tsiatsan.am անպայման նշելով աշխատատեղը, որի համար դիմում եք կամ զանգահարել 099690400 հեռախոսահամարով:

Դիմելու վերջնաժամկետ: 
Saturday, June 15, 2019
Ընկերության մասին: 

<<Մեհրաբյան և որդիներ>> ՍՊԸ-ն հիմնադրվել է 2006 թվականին և ներկայումս հանդիսանում է շինանյութ արտադրող, արտահանող և ներմուծող առաջատար Կազմակերպություններից մեկը Հայաստանում:

Ընկերությունն արտադրում է շինարարության և ներքին հարդարանքի մեջ կիրառվող մի շարք բարձրորակ և էկոլոգիապես մաքուր նյութերի օգտագործմամբ ստեղծված արտադրանք: 

<<Մեհրաբյան և որդիներ>> ՍՊԸ-ն առաջարկում է նաև բազմապրոֆիլային շինարարական, կառուցապատման և վերանորոգման ծառայություններ, որոնք մատուցվում են բարձր որակավորում ստացած մասնագետների և ժամանակակից տեխնիկայի ու սարքավորումների միջոցով: