Status message

Հարգելի այցելու, սույն հայտարարության գործողության ժամկետն ավարտված է և Դուք այլևս չեք կարող դիմել տվյալ թափուր աշխատատեղի համար:

Կորպորատիվ վաճառքի ներկայացուցիչ

Ընկերության անվանումը: 
Մեհրաբյան և որդիներ ՍՊԸ
Աշխատանքի վայրը: 
Երևան, Հայաստան
Աշխատաժամանակի տեսակը: 
Լրիվ դրույք
Աշխատանքի նկարագիրը: 

"Մեհրաբյան և որդիներ" ընկերությունը փնտրում է կորպորատիվ վաճառքի գծով ներկայացուցիչ:

 

Աշխատանքային պարտականությունները: 

-Կորպորատիվ վաճառքի գծով ներկայացուցիչը պատասխանատու է վաճառքի խթանման ու ընդլայնման, հաճախորդների հետ փոխշահավետ համագործակցության համար, 
-Այցելություն կազմակերպություններ և ապրանքների ներկայացում, 
-Բանակցությունների վարում և պայմանագրերի կնքում,
-Հաշվետվությունների կազմում վաճառքների վերաբերյալ,
-Պատասխանատվություն՝ վաճառքների պլանի կատարման և հետագա վերահսկման համար,
-Մրցակիցների հայտնաբերում, 
-Շուկայի վերլուծություն:

Պահանջվող որակավորումները: 

-Բարձրագույն կրթություն, 
-Անձնական ավտոմեքենայի առկայություն
-2 տարվա աշխատանքային փորձ վաճառքների բնագավառում
-Նախաձեռնող և շփվող,
-Թիմային աշխատող,
-Ժամանակի կառավարման հմտություններ,
-Հաճախորդներ ներգրավելու, բանակցելու հմտություններ,
-Հաղորդակցման հմտություններ, ապրանքատեսականու ներկայացման կարողություններ:
 

Դիմելու ընթացակարգը: 

Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` hr@tsiatsan.am անպայման նշելով աշխատատեղը, որի համար դիմում եք:

Դիմելու վերջնաժամկետ: 
Saturday, June 15, 2019
Ընկերության մասին: 

<<Մեհրաբյան և որդիներ>> ՍՊԸ-ն հիմնադրվել է 2006 թվականին և ներկայումս հանդիսանում է շինանյութ արտադրող, արտահանող և ներմուծող առաջատար Կազմակերպություններից մեկը Հայաստանում:

Ընկերությունն արտադրում է շինարարության և ներքին հարդարանքի մեջ կիրառվող մի շարք բարձրորակ և էկոլոգիապես մաքուր նյութերի օգտագործմամբ ստեղծված արտադրանք: 

<<Մեհրաբյան և որդիներ>> ՍՊԸ-ն առաջարկում է նաև բազմապրոֆիլային շինարարական, կառուցապատման և վերանորոգման ծառայություններ, որոնք մատուցվում են բարձր որակավորում ստացած մասնագետների և ժամանակակից տեխնիկայի ու սարքավորումների միջոցով: