Ինժեներ

Ընկերության անվանումը: 
<<ՍՄՏ-ԲԵՍՏ>> ՍՊԸ
Աշխատանքի վայրը: 
Թբիլիսյան խճուղի 29/38, Երևան, ՀՀ
Աշխատաժամանակի տեսակը: 
Լրիվ դրույք
Աշխատանքի նկարագիրը: 

Երևանի բժշկական պարագաների գործարանին անհրաժեշտ է Ինժեներ

Աշխատանքային պարտականությունները: 
  • սահմանում է կազմակերպության տեխնիկական քաղաքականությունը և տեխնիկական զարգացման ուղղվածությունը
  • ապահովում է արտադրության արդյունավետության բարձրացումը և աշխատանքի  արտադրողականությունը, ծախսերի կրճատումը
  • ապահովում է արտադրական ռեսուրսների ռացիոնալ օգտագործումը,թողարկվող ապրանքների  համապատասխանությունը գործող ստանդարտների հետ
  • կառավարում է կազմակերպության վերակառուցմանը և զարգացմանն ուղղված  աշխատանքները
  • կազմակերպում է ապրանքի տեսականու և որակի կատարելագործման և նորացման աշխատանքները
  • վերահսկողություն է իրականացնում նախագծային, կառուցողական և տեխնոլոգիական կարգապահության և տեխնիկական անվտանգության  կանոններին հետևելու հարցերում
  • ապահովում է արտադրական ամբողջ պրոցեսի տեխնիկական փաստաթղթերի պատշաճ կազմումը և փաստաթղթաշրջանառության բնականոն ընթացքը
  • կազմակերպում է հետազոտությունների անցկացման, փորձերի, նոր տեխնիկական և տեխնոլոգիական միջոցների  փորձարկման աշխատանքները, ինչպես նաև տեխնիկական ոլորտի տեղեկատվության, առաջադեմ արտադրական փորձի, նորարարության տարածման, ռացիոնալացման աշխատանքը
  • կազմակերպում է աշխատողների տեխնիկական ոլորտի աշխատող ճարտարագետների վերապատրաստումը, որակավորման բարձրացումը և ապահովում է  աշխատակազմի  պարբերաբար կատարելագործման գործընթացը
  • կառավարում է կազմակերպության տեխնիկական ծառայության գործունեությունը, ղեկավարում նրանց աշխատանքի արդյունքները, հետևում է ենթակաների աշխատանքային և արտադրական կարգապահությանը
  • կազմակերպում է շուկայի պահանջարկի հիման վրա աշխատանքը` բարելավելու կազմակերպության արտադրանքի, ծառայությունների որակը
Պահանջվող որակավորումները: 
  • բարձրագույն պոլիտեխնիկական կրթություն
  • նվազագույնը 5 տարվա աշխատանքային փորձ՝  արտադրությունում
  • պարտադիր հմտություններ՝ համակարգչային գիտելիքներ,ՀՀ օրենսդրության գերազանց տիրապետում
  • ցանկալի հմտություններ՝ լեզուների իմացությունը կդիտվի առավելություն
Վարձատրություն/աշխատավարձ: 
Պայմանագրային
Դիմելու ընթացակարգը: 

 Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական/ ռեզյումե/      k.sargsyan@arm-smd.com էլ հասցեին ՝ պարտադիր նշելով հաստիքի անվանումը

Դիմելու վերջնաժամկետ: 
Thursday, June 20, 2019
Ընկերության մասին: 

<< ՍՄՏ-ԲԵՍՏ>> ՍՊԸ-ն հանդիսանում է միակը տարածաշրջանում, որն արտադրում է մեկանգամյա օգտագործման բժշկական պարագաներ։