Անոթների դուպլեքս հետազոտության մասնագետ

Ընկերության անվանումը: 
«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոն
Աշխատանքի վայրը: 
Երևան, Հայաստան
Աշխատաժամանակի տեսակը: 
լրիվ դրուք
Աշխատանքի նկարագիրը: 

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնն աշխատանքի է հրավիրում բանիմաց և փորձառու ճառագայթային ախտորոշման բժշկի՝ անոթների դուպլեքս հետազոտության մասնագետի թափուր հաստիքը համալրելու համար:

Աշխատանքային պարտականությունները: 
  • Այցելուների ընդունելություն՝ անհրաժեշտ ախտորոշիչ միջոցառումների իրականացում աշխարհի լավագույն փորձի վրա հիմնված ուղեցույցներով
  • Բժշկական փաստաթղթերի և ուղեգրերի պատշաճ ձևակերպում
  • Ներկենտրոնային էլեկտրոնային համակարգում հաշվետվության մուտքագրում։
Պահանջվող որակավորումները: 
  • Բարձրագույն բժշկական և հետբուհական կրթություն 
  • Վերջին հինգ տարվա ընթացքում համապատասխան մասնագիտացման, կատարելագործման առկայություն (եթե մասնագիտացումն ստանալուց անցել է ավելի քան հինգ տարի)
  • Մասնագիտական աշխատանքի նվազագույնը մեկ տարվա փորձ 
  • Բժշկական էթիկայի նորմերի իմացություն 
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի իմացություն
  • Համակարգչային MS Office ծրագրի իմացություն
  • Թիմային աշխատանքի ունակություն:
Դիմելու ընթացակարգը: 

Ուղարկեք Ձեր ինքնակենսագրությունը hr@vardanants.am էլեկտրոնային հասցեով` «թեմա» (subject) դաշտում նշելով՝ «Դուպլեքս»:

Դիմելու վերջնաժամկետ: 
Tuesday, June 25, 2019
Ընկերության մասին: 

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնը հիմնադրվել է 2005թ.: Կենտրոնի հիմնական առաքելությունը բարձրորակ բժշկական ծառայությունների մատուցումն է, Ձեր առողջության պահպանումն  ու բարելավումը:

Առողջությունը գերագույն արժեք է,  առանց որի հնարավոր չէ ապրել լիարժեք կյանքով:

«Վարդանանց» ՆԲԿ-ում բարձրակարգ մասնագետներն աշխատում են միազգային լավագույն փորձի հիման վրա մշակված կլինիկական ուղեցույցներով: