ՍԱՆՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏ

Ընկերության անվանումը: 
ԱՐՓԻ ՍՈԼԱՐ
Աշխատանքի վայրը: 
ք. Երևան, Դավթաշեն, 3-րդ թղմ, 12/3
Աշխատաժամանակի տեսակը: 
Լրիվ դրույք
Աշխատանքի նկարագիրը: 

Արփի Սոլար ընկերությունը փնտրում է արևային ջրատաքացուցիչ համակարգերի տեղադրողներ: 

Աշխատանքային պարտականությունները: 
  • Իրականացնել արևային ջրատաքացուցիչ համակարգերի տեղադրում՝ ներառյալ արտա և ներտնային խողովակաշարի սանտեխնիկական աշխատանքներ
  • Արևային համակարգերի տեղադրում ՀՀ մարզերի համայնքներում՝ առանձնատների տանիքների վրա
Պահանջվող որակավորումները: 
  • 25-45 տարեկան
  • Փորձ սանտեխնիկական աշխատանքների ոլորտում
  • Հաճախորդների հետ բարեհամբյուր պահելաձևի ունակություն
Դիմելու ընթացակարգը: 

Ցանկացողները կարող են իրենց ինքնակենսագրականը ուղարկել հետևյալ էլ․ հասցեին՝ engineering@arpisolar.com, պարտադիր նշելով, թե որ հաստիքին եք դիմում, կամ զանգել  +374 94 456567 հեռախոսահամարով: 

Աշխատանքային պայմանները.

  • Երկուշաբթի-շաբաթ, 09:00-18:00
  • Ընկերությունն ապահովում է անվճար վերապատրաստում
  • Մշտական աշխատանք, գործարքային
Դիմելու վերջնաժամկետ: 
Friday, June 21, 2019
Ընկերության մասին: 

«Արփի Սոլար» ընկերությունը արևային էներգետիկայի ոլորտում գործող Հայաստանի ամենափորձառու ընկերություններից մեկն է, որն իրականացրել է 2000-ից ավել ծրագրել բնակելի, կոմերցիոն, արդյունաբերական և մունիցիպալ սեկտորներում, հաջողությամբ ծառայություններ է մատուցում ինչպես Հայաստանի բոլոր մարզերում, այնպես էլ Արցախում։

Հիմնադրվելով 2012 թվականին Արփի Սոլար ընկերությունը գրանցել է բարձր ցուցանիշներ արևային համակարգերի նախագծման և տեղադրման գործում, նպաստել է Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտի զարգացմանը, արևային էներգիայի դյուրին, մատչելի և անխոչընդոտ դարձնելուն։

Բարեխիղճ և բարձրակարգ մասնագիտական ծառայություններ մատուցելը մեր ընկերության աշխատանքային համար մեկ սկզբունքն է, որը վստահ ենք հանդիսանում է Արփի Սոլարի ընկերության կայուն զարգացման գլխավոր հենքը։ Մեր փորձառու մասնագետներն իրենց աշխատանքում հիմնվում են որակի միջազգային ստանդարտների և ոլորտի լավագույն փորձի վրա՝ յուրաքանչյուր արևային համակարգի տեղադրում հարմարեցնելով մեր հաճախորդների իրական պահանջներին:

Արփի Սոլար ընկերությունն օգտագործում է միայն բարձրորակ ապրանքներ և բաղադրիչներ, որոնք ձեռք են բերվում աշխարհի առաջատար արտադրողներից, ինչի արդյունքում մեր արևային համակարգերը ապահովում են առավելագույն քանակի էներգիա հնարավոր ամենաերկար ժամանակահատվածում:

Տարիների ընթացքում մենք կառուցել ենք ամուր գործընկերային հարաբերություններ աշխարհի առաջատար և առավել նորարական ընկերութունների հետ: Մեզ հասանելի է շուկայում առկա լավագույն արտադրանքը և ցանկացած մեծության համակարգի համար կարող ենք առաջարկել ընտրության լայն շրջանակ՝ ապահովելով և՛ մրցողունակ գներ, և՛ բարձր որակ: