Status message

Հարգելի այցելու, սույն հայտարարության գործողության ժամկետն ավարտված է և Դուք այլևս չեք կարող դիմել տվյալ թափուր աշխատատեղի համար:

Առաքման բանվոր

Ընկերության անվանումը: 
Մեհրաբյան և որդիներ ՍՊԸ
Աշխատանքի վայրը: 
Երևան, Հայաստան
Աշխատաժամանակի տեսակը: 
Լրիվ դրույք
Աշխատանքի նկարագիրը: 

"Մեհրաբյան և որդիներ" կազմակերպությունը փնտրում է բանվորների` բեռնում և բեռնաթափում իրականացնելու նպատակով:
Աշխատանքային գրաֆիկը` 6-օրյա, կիրակի հանգիստ: Աշխատանքը սկսվում է ժամը 09.00-ին, ավարտը` կախված օրվա ծանրաբեռնվածությունից: Արտաժամը վճարվում է:

Աշխատանքային պարտականությունները: 

Աշխատանքային պարտականությունները` մեքենաների բեռնում, վաճառակետերում շինարարական արտադրանքի բեռնաթափում:

Պահանջվող որակավորումները: 

Աշխատանքային փորձը ցանկալի է: Տարիքային սահմանափակում` 20 - 45, ֆիզիկապես առողջ:

Վարձատրություն/աշխատավարձ: 
140000
Դիմելու ընթացակարգը: 

Բոլոր հետաքրքրված անձինք կարող են զանգահարել նշված հեռախոսահամարով` 098 428 488, կամ մոտենալ ՀՀ, ք. Երևան, Արին բերդի 19 ա /Ուրարտու - Երևան Սիթի սուպերմարկետի հետնամաս/ հասցեում գտնվող արտադրամաս:

Դիմելու վերջնաժամկետ: 
Saturday, June 15, 2019
Ընկերության մասին: 

<<Մեհրաբյան և որդիներ>> ՍՊԸ-ն հիմնադրվել է 2006 թվականին և ներկայումս հանդիսանում է շինանյութ արտադրող, արտահանող և ներմուծող առաջատար Կազմակերպություններից մեկը Հայաստանում:

Ընկերությունն արտադրում է շինարարության և ներքին հարդարանքի մեջ կիրառվող մի շարք բարձրորակ և էկոլոգիապես մաքուր նյութերի օգտագործմամբ ստեղծված արտադրանք: 

<<Մեհրաբյան և որդիներ>> ՍՊԸ-ն առաջարկում է նաև բազմապրոֆիլային շինարարական, կառուցապատման և վերանորոգման ծառայություններ, որոնք մատուցվում են բարձր որակավորում ստացած մասնագետների և ժամանակակից տեխնիկայի ու սարքավորումների միջոցով: