Վաճառքի խորհրդատու

Ընկերության անվանումը: 
ԱՐՓԻ ՍՈԼԱՐ
Աշխատանքի վայրը: 
ք. Երևան, Դավթաշեն, 3-րդ թղմ, 12/3
Աշխատաժամանակի տեսակը: 
Լրիվ դրույք
Աշխատանքի նկարագիրը: 

Արփի Սոլար ընկերությունը փնտրում է վաճառքի մենեջեր:

Աշխատանքային պարտականությունները: 

- Ներկայացնել կազմակերպության ապրանքներն ու ծառայությունները պոտենցիալ հաճախորդներին

- Հաճախորդներից պատվերների ընդունում և ձևակերպում

- Հաճախորդների հետ հետադարձ կապի պահպանում

- Վաճառքի աճի նոր հնարավորությունների բացահայտում

- Իր լիազորությունների շրջանակներում ղեկավարի կողմից հանձնարարված այլ առաջադրանքների կատարում

Պահանջվող որակավորումները: 

- Ներկայացնել կազմակերպության ապրանքներն ու ծառայությունները պոտենցիալ հաճախորդներին

- Հաճախորդներից պատվերների ընդունում և ձևակերպում

- Հաճախորդների հետ հետադարձ կապի պահպանում

- Վաճառքի աճի նոր հնարավորությունների բացահայտում

- Իր լիազորությունների շրջանակներում ղեկավարի կողմից հանձնարարված այլ առաջադրանքների կատարում

Դիմելու ընթացակարգը: 

Ցանկացողները կարող են իրենց ինքնակենսագրականը լուսանկարով ուղարկել հետևյալ էլ․ հասցեին՝ marketing@arpisolar.com, պարտադիր նշելով, թե որ հաստիքին եք դիմում։

Աշխատանքի պայմաններ

- Երկուշաբթի-ուրբաթ, 09:00-18:00

- Ընկերությունն ապահովում է անվճար վերապատրաստում

Դիմելու վերջնաժամկետ: 
Wednesday, June 19, 2019
Ընկերության մասին: 

«Արփի Սոլար» ընկերությունը արևային էներգետիկայի ոլորտում գործող Հայաստանի ամենափորձառու ընկերություններից մեկն է, որն իրականացրել է 2000-ից ավել ծրագրել բնակելի, կոմերցիոն, արդյունաբերական և մունիցիպալ սեկտորներում, հաջողությամբ ծառայություններ է մատուցում ինչպես Հայաստանի բոլոր մարզերում, այնպես էլ Արցախում։

Հիմնադրվելով 2012 թվականին Արփի Սոլար ընկերությունը գրանցել է բարձր ցուցանիշներ արևային համակարգերի նախագծման և տեղադրման գործում, նպաստել է Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտի զարգացմանը, արևային էներգիայի դյուրին, մատչելի և անխոչընդոտ դարձնելուն։

Բարեխիղճ և բարձրակարգ մասնագիտական ծառայություններ մատուցելը մեր ընկերության աշխատանքային համար մեկ սկզբունքն է, որը վստահ ենք հանդիսանում է Արփի Սոլարի ընկերության կայուն զարգացման գլխավոր հենքը։ Մեր փորձառու մասնագետներն իրենց աշխատանքում հիմնվում են որակի միջազգային ստանդարտների և ոլորտի լավագույն փորձի վրա՝ յուրաքանչյուր արևային համակարգի տեղադրում հարմարեցնելով մեր հաճախորդների իրական պահանջներին:

Արփի Սոլար ընկերությունն օգտագործում է միայն բարձրորակ ապրանքներ և բաղադրիչներ, որոնք ձեռք են բերվում աշխարհի առաջատար արտադրողներից, ինչի արդյունքում մեր արևային համակարգերը ապահովում են առավելագույն քանակի էներգիա հնարավոր ամենաերկար ժամանակահատվածում:

Տարիների ընթացքում մենք կառուցել ենք ամուր գործընկերային հարաբերություններ աշխարհի առաջատար և առավել նորարական ընկերութունների հետ: Մեզ հասանելի է շուկայում առկա լավագույն արտադրանքը և ցանկացած մեծության համակարգի համար կարող ենք առաջարկել ընտրության լայն շրջանակ՝ ապահովելով և՛ մրցողունակ գներ, և՛ բարձր որակ: