Status message

Հարգելի այցելու, սույն հայտարարության գործողության ժամկետն ավարտված է և Դուք այլևս չեք կարող դիմել տվյալ թափուր աշխատատեղի համար:

Մաքրուհի

Ընկերության անվանումը: 
MR GYROS
Աշխատանքի վայրը: 
Հյուսիսային պողոտա 1
Աշխատաժամանակի տեսակը: 
լրիվ դրույք
Աշխատանքի նկարագիրը: 

Մր Գիրոս Ընկերությունը աշխատանքի է հրավիրում Սպասարկողի

Աշխատանքային պարտականությունները: 
  • Իրականացնել սրահի, ներքին խոհանոցի մաքրության աշխատանքները
  • Հետևել սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանը
  • Մասնակցել ախտահանման աշխատանքներին
  • Կատարել հաստիքին համապատսախան այլ աշխատանքներ
Պահանջվող որակավորումները: 
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Կոկիկություն, արագաշարժություն,մաքրասիրություն
  • Թիմային աշխատանք
  • Աշխատանքային փորձ սպասարկման ոլորտում ցանկալի է
Դիմելու ընթացակարգը: 

Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրականը hr@mrgyros.am էլ. հասցեին՝ վերնագրի (subject) հատվածում գրելով «Սպասարկող» կամ զանգահարել 010 502232, 055 502232 հեռախոսահամարներով

Դիմելու վերջնաժամկետ: 
Saturday, June 15, 2019
Ընկերության մասին: 

Մր. Գիրոս ընկերությունը հունական արագ սննդի ցանց է, որը հիմնադրվել է 2009 թվականի մայիսի 1-ին: Մեր առաջին մասնաճյուղն իր դռները բացել է Թումանյան 40 հասցեում և բավականին կարճ ժամանակահատվածում հասցրել է սիրվել մեր հաճախորդների կողմից: Շնորհիվ հաճախորդամետ մոտեցման՝ մեր ընկերությունը վայելում է մեր մշտական հաճախորդների անկեղծ սերն ու նվիրվածությունը, ինչը մեզ ստիպում է շարունակ կատարելագործվել և ընդլայնվել: Մր․ Գիրոսի ստեղծման պատմությունը լի է հաջողություններով և նորարարություններով։ Այսօր արդեն, մենք ունենք 13 մասնաճյուղ Երևան քաղաքում: Մր․ Գիրոս ընկերությունը դեմ է խտրականության ցանկացած դրսևորման և փորձում է հնարավորություն ընձեռել յուրաքանչյուր դիմորդի, ով ցանկանում է աշխատել ընկերությունում։ Մենք խրախուսում ենք հատկապես ուսանողներին՝ այդ կերպ փորձելով լուծել նաև երիտասարդների զբաղվածության խնդիրը։ Դառնալով Մր․ Գիրոս ընկերության աշխատակից՝ Դուք դառնում եք Մր․ Գիրոս ընտանիքի կարևոր մասնիկը։ Յուրաքանչյուր աշխատակից պարտավոր է առաջնորդվել մեր ընկերության կարևորագույն աշխատանքային սկզբունքներով՝ Պատասխանատվություն, Կարգապահություն, Թիմային աշխատանք և պահպանել մեր արժեքները՝ Մաքրասիրություն, Հյուրընկալություն, Ճշտապահություն, Պահպանողականություն, Որակ, Արագություն: