Status message

Հարգելի այցելու, սույն հայտարարության գործողության ժամկետն ավարտված է և Դուք այլևս չեք կարող դիմել տվյալ թափուր աշխատատեղի համար:

Խոհարար

Ընկերության անվանումը: 
MR GYROS
Աշխատանքի վայրը: 
Հյուսիսային պողոտա 1
Աշխատաժամանակի տեսակը: 
Լրիվ դրույք
Աշխատանքի նկարագիրը: 

Մր. Գիրոս կազմակերպությունը աշխատանքի է հրավիրում Խոհարարների:

Աշխատանքային պարտականությունները: 
  •  Ընդունել հաճախորդների պատվերները
  •  Բարեհամբույր սպասարկել հաճախորդներին
  • Պատրաստել մենյուում առկա սննդատեսակները
  • Կատարել թիմային աշխատանքից բխող այլ գործառույթներ
Պահանջվող որակավորումները: 
  •  Պարտաճանաչություն, մաքրասիրություն
  • Թիմում աշխատելու կարողություն
  •  Միջանձնային հաղորդակցման բարձր հմտություններ
  • Ժամանակը գրագետ կառավարելու հմտություն
  •  Աշխատանքի ընթացքում առաջացած խնդիրներին արագ և ամբողջական լուծում տալու կարողություն
  • Ինքնատիրապետման և էմոցիոնալ զսպվածության բարձր մակարդակ
Դիմելու ընթացակարգը: 

Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրականը hr@mrgyros.am էլ. հասցեին՝ վերնագրի (subject) հատվածում գրելով «Խոհարար» կամ զանգահարել 010 502232, 055 502232 հեռախոսահամարներով: 

Դիմելու վերջնաժամկետ: 
Saturday, June 15, 2019
Ընկերության մասին: 

Մր. Գիրոս ընկերությունը հունական արագ սննդի ցանց է, որը հիմնադրվել է 2009 թվականի մայիսի 1-ին: Մեր առաջին մասնաճյուղն իր դռները բացել է Թումանյան 40 հասցեում և բավականին կարճ ժամանակահատվածում հասցրել է սիրվել մեր հաճախորդների կողմից: Շնորհիվ հաճախորդամետ մոտեցման՝ մեր ընկերությունը վայելում է մեր մշտական հաճախորդների անկեղծ սերն ու նվիրվածությունը, ինչը մեզ ստիպում է շարունակ կատարելագործվել և ընդլայնվել: Մր․ Գիրոսի ստեղծման պատմությունը լի է հաջողություններով և նորարարություններով։ Այսօր արդեն, մենք ունենք 13 մասնաճյուղ Երևան քաղաքում: Մր․ Գիրոս ընկերությունը դեմ է խտրականության ցանկացած դրսևորման և փորձում է հնարավորություն ընձեռել յուրաքանչյուր դիմորդի, ով ցանկանում է աշխատել ընկերությունում։ Մենք խրախուսում ենք հատկապես ուսանողներին՝ այդ կերպ փորձելով լուծել նաև երիտասարդների զբաղվածության խնդիրը։ Դառնալով Մր․ Գիրոս ընկերության աշխատակից՝ Դուք դառնում եք Մր․ Գիրոս ընտանիքի կարևոր մասնիկը։ Յուրաքանչյուր աշխատակից պարտավոր է առաջնորդվել մեր ընկերության կարևորագույն աշխատանքային սկզբունքներով՝ Պատասխանատվություն, Կարգապահություն, Թիմային աշխատանք և պահպանել մեր արժեքները՝ Մաքրասիրություն, Հյուրընկալություն, Ճշտապահություն, Պահպանողականություն, Որակ, Արագություն: