Անվտանգության աշխատակից/իգական սեռի/

Ընկերության անվանումը: 
Աթենք ՍՊԸ
Աշխատանքի վայրը: 
Երևան, հայաստան
Աշխատաժամանակի տեսակը: 
Լրիվ դրույք
Աշխատանքի նկարագիրը: 

Աթենք ընկերությանն անհրաժեշտ են իգական սեռի անվտանգության աշխատակիցներ՝ ընկերության անվտանգության պահպանման նպատակով աշխատակիցների զննություն և գողությունների կանխում:

Աշխատանքային պարտականությունները: 
  • Անցակետերում աշխատակիցների անցուդարձի վերահսկում.
  • Օտար անձնանց կողմից Ընկերության տարածք ապօրինի մուտք գործելու կանխում.
  • Անցակետում, Ընկերության տարածքում կարգապահական նորմերի հետևում և պահպանում.
  • Գրանցամատյանների ճշգրիտ լրացում.
Պահանջվող որակավորումները: 
  • Բարձրագույն կամ միջին-մասնագիտական կրթություն
  • Պարտաճանաչություն
  • Հավասարակշռվածություն
  • Պատասխանատվություն
  • Զգոնություն
Դիմելու ընթացակարգը: 

Ինքնակենսագրություններն ուղարկել hr@atenk.am էլ. փոստին՝ նամակի թեմայում նշելով աշխատատեղի անվանումը, կամ լրացնել դիմում-հայտը հետևյալ հղումով՝ www.tinyurl.com/atenk-jobform:

 

 

Դիմելու վերջնաժամկետ: 
Saturday, May 25, 2019
Ընկերության մասին: 

ԱԹԵՆՔ ընկերությունը հիմնադրվել է 1993 թվականին Հայր և որդի Երիցյաններ ընկերության կողմից: Այսօր Աթենքը շուկայում ներկայանում է ավելի քան 150 ապրանքատեսակով: Ընկերության հմուտ տեխնոլոգների շնորհիվ այստեղ միահյուսվում են ավանդականն ու ժամանակակիցը, եվրոպականն ու ազգայինը. արդյունքում սպառողին է հասնում մսամթերք` հրաշալի ու միայն այս ապրանքանիշին բնորոշ համով: Տարիների ընթացքում կարողանալով միավորել Ընկերությունում բազմամյա վաստակ ունեցող մարդկանց փորձը, գիտելիքները, խորհուրդը և երիտասարդ մասնագետների եռանդն ու ներուժը, այսօր մենք ունենք ամուր թիմ, թիմ, որի համախմբված աշխատանքից ծնվում են այնպիսի արդյունքներ, որոնց հնարավոր չէր հասնել միայնակ:

Մենք չենք կարևորում աշխատանքային փորձը, մենք ցանկանում ենք, որ մեր թիմին միանան խելացի, նպատակասլաց, համառ մարդիկ, ովքեր ցանկանում են դառնալ իրենց գործի իսկական մասնագետներ, մարդիկ, ովքեր հասկանում են, որ մեր, մեր երեխաների, մեր ժողովրդի բարօրությունը կախված է դեպի մասնագիտությունն ուղղված վերաբերմունքից: