Ավագ հաշվապահ

Ընկերության անվանումը: 
Parvanyan Consulting LLC
Աշխատանքի վայրը: 
Երևան, Հայաստան
Աշխատաժամանակի տեսակը: 
Լրիվ դրույք
Աշխատանքի նկարագիրը: 

Ընկերությունը հայտարարում է մրցույթ Ավագ հաշվապահի թափուր աշխատատեղի համալրման համար

Աշխատանքային պարտականությունները: 

Աշխատանքային պարտականությունները

  • Հաշվապահական հաշվառման աշխատանքների կազմակերպում ՀՀ հարկային և աշխատանքային օրենսդրության, ՀՀ հաշվապահական հաշվառման ստանդարտների ու այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան
  • Հարկային և ֆինանսական հաշվետվությունների պատրաստում և ներկայացում ՀՀ հարկային տեսչություն, Ազգային վիճակագրական ծառայություն, ինչպես նաև այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններ՝ ըստ անհրաժեշտության 
  • Հաշվապահության բաժնի ղեկավարում
  • Ոչ ընթացիկ և ընթացիկ ակտիվների հաշվառում
  • Երրորդ երկրներից և ԵՏՄ տարածքից ներմուծված ապրանքների համար ինքնարժեքի հաշվարկում, օրենսդրությամբ սահմանված հաշվետվությունների կազմում և ներկայացում
  • Աշխատավարձի և աշխատակազմի հետ կապված այլ ծախսերի հաշվարկում և ձևակերպում
  • Գնորդների և մատակարարների գծով դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հսկողություն
  • Բանկերի և դրամարկղի միջոցով կատարվող գործարքների հսկողություն
  • Ընկերության կողմից կնքվող պայմանագրերի ֆինանսական մասի ուսումնասիրություն։ 
  • Փաստաթղթաշրջանառության և նամակագրության վարում
  • Ընկերության գործունեությանն առնչվող իր իրավասության մեջ մտնող այլ հանձնարարությունների կատարում
  • Համագործակցել խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերության հետ
  • Ղեկավարության կողմից տրված այլ հանձնարարությունների կատարում։
Պահանջվող որակավորումները: 

Պահանջվող որակավորում

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է  տնտեսագիտական)
  • Հաշվապահական հաշվառման և հարկային օրենսդրության իմացություն
  • 1C, Word և Excel ծրագրերի գերազանց աշխատանքային հմտություններ
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն՝ գրավոր և  բանավոր (ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը ցանկալի է)
  • Աշխատանքային օրենսգրքի հիմնական դրույթների իմացություն
  • Օֆիսային էլեկտրական սարքավորումների շահագործման կանոնների իմացություն
  • 3 /երեք/ տարվա աշխատանքային փորձը ցանկալի է։
Դիմելու ընթացակարգը: 

Վերը նշված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ինքնակենսագրությունները ուղարկել hr@pconsult.am էլ. փոստին` նշելով պաշտոնը /«Ավագ հաշվապահ»/, որի համար դիմում եք: Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող անձիք:

Դիմելու վերջնաժամկետ: 
Friday, May 24, 2019
Ընկերության մասին: 

Ընկերությունը իրականացնում է հհաշվապահական հաշվառման ոլորտի ամբողջական ծառայություններ, հաշվապահական հաշվառման վերականգնում և գործող օրենսդրությանը և ստանդարտներին համապտասխանեցում, ֆինանսական մենեջմենթ,բիզնես պլանների մշակում