Ակտիվ վաճառքի մենեջեր

Ընկերության անվանումը: 
Վիրուս Նետ ՍՊԸ
Աշխատանքի վայրը: 
Երևան Հայաստան
Աշխատաժամանակի տեսակը: 
ազատ գրաֆիկ
Աշխատանքի նկարագիրը: 

Վիրուս Նետ ընկերությունը փնտրում է ակտիվ երիտասարդների՝ վաճառքի մասնագետների հաստիքները լրացնելու համար։

 

Աշխատանքային պարտականությունները: 

Աշխատանքի նկարագրությունը՝
-կատարել տնայցեր և ներկայացնել ընկերության կողմից տրամադրվող ծառայությունները։
-իրականացնել ծառայությունների վաճառք, դիմում-հայտերի ընդունում։
 

Պահանջվող որակավորումները: 

Պահանջվող որակներ
-հաղորդակցման հմտություններ
-նախաձեռնողականություն
-թիմային աշխատանք կատարելու կարողություն։

Կարող են դիմել նաև ուսանողները։ Համապատասխան, ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի, որպես առավելություն։

 

Դիմելու ընթացակարգը: 

Ուղարկեք ինքնակենսագրականները (CV) info@virusnet.am էլ․ հասցեին՝ նպատակ դաշտում նշելով համապատասխան հաստիքի անվանումը։

Մանրամասների համար՝ 044010137

Դիմելու վերջնաժամկետ: 
Sunday, June 30, 2019
Ընկերության մասին: 

Հայկական հեռահաղորդակցության շուկա գործելուց ի վեր <<Վիրուս Նետ>> ընկերությունը հայ սպառողին տրամադրում է նորագույն տեխնոլոգիաներով համակցված բարձրորակ ծառայություններ:

<<Վիրուս Նետ>> սահմանափակ պատասխանատվության ընկերությունը մատուցում է ինտերնետային հասանելիության ծառայություններ, որը ստեղծել է կայուն ցանց, որպեսզի յուրաքանչյուր ոք հնարավորություն ստանա օգտվել լավագույն որակի ծառայություններից` մատչելի գնով:

Մեր ցանցը ամբողջությամբ կառուցված է օպտիկամանրաթելային մալուխից, որն ապահովում է տարիների անխափան աշխատանք և ինֆորմացիայի զրոյական կորուստ:

Ընկերության առաջիկա նպատակներից է ընդլայնել ծառայությունները, որը կծառայի մեր բաժանորդներին տարիներ շարունակ:

<<Վիրուս Նետ>>-ը ունի պատասխանատու տեխնիկական աջակցություն, որը ապահովում է Ձեր ծառայության անխափան աշխատանքը: Մեր ընկերությունը կազմակերպչական աշխատանքներով ապահովում է ընկերության հասանելիությունը բոլոր բաժանորդներին: Բաժանորդները իրենց առաջացած հարցերի պատասխանները կգտնեն, դիմելով <<Վիրուս Նետ>>-ի անձնակազմին, ովքեր կօգնեն գտնել առաջացած հարցերի պատասխանները և խնդիրների անհրաժեշտ լուծումները: