Գույքագրման մասնագետ

Ընկերության անվանումը: 
Clean House/ Մաքուր Տուն ՍՊԸ
Աշխատանքի վայրը: 
Երևան, Հայաստան
Աշխատաժամանակի տեսակը: 
Լրիվ դրույք
Աշխատանքի նկարագիրը: 

"Մաքուր Տուն" ընկերությունը հայտարարում է մրցույթ Գույքագրման մասնագետի թափուր աշխատատեղի համալրման նպատակով:

Աշխատանքային պարտականությունները: 
  • Խանութ-սրահներում ապրանքատեսականու գույքագրում,
  • Գույքագրման հաշվետվությունների կազմում,
  • Խանութ-սրահների պահեստի մնացորդների վերահսկում,
  • Խանութ-սրահների պահեստային հատվածում կուտակված ապրանքատեսականու օպտիմալացում,
  • Խանութ-սրահների պահեստի ապրանքների հնարավոր շարժի կազմակերպում:
Պահանջվող որակավորումները: 
  • Բարձրագույն կրթություն,
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ նմանատիպ աշխատանքում,
  • Ռուսերեն լեզվի լավ իմացություն,
  • Համակարգչային հմտություններ (MS Office (Word, Excel)). 1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Պատասխանատվության զգացում։
Դիմելու ընթացակարգը: 

Եթե դուք համապատասխանում եք նշված պահանջներին Ձեր ինքնակենսագրականը (CV) կարող եք ուղարկել info@clean-house.am էլ. հասցեին, նշելով այն հաստիքը որի համար դիմում եք:

Դիմելու վերջնաժամկետ: 
Friday, May 31, 2019
Ընկերության մասին: 

«Մաքուր տուն»-ը մանրածախ առևտրով զբաղվող խանութների ցանց է: Խանութների պատմությունը սկսվել է 2018 թվականից: Այժմ Երևանում արդեն կա 5 խանութ: Մեր ցանցում դուք կգտնեք այն ամենը, ինչ անհրաժեշտ է ձեր տան և խնամքի համար: «Մաքուր տուն»-ը ունի ամեն ինչ՝ մաքրող և լվացող միջոցներ, սպասք, բրենդային կոսմետիկա, մանկական հիգիենայի պարագաներ, գրենական պիտույքներ և այլն:

Մեր նպատակն է ստեղծել սպասարկման տարբերվող մակարդակ այս ոլորտում՝ հաշվի առնելով սպառողների հնարավորությունները և շահերը: