ՄՌ մենեջեր

Ընկերության անվանումը: 
Clean House/ Մաքուր Տուն ՍՊԸ
Աշխատանքի վայրը: 
Երևան, Հայաստան
Աշխատաժամանակի տեսակը: 
Լրիվ դրույք
Աշխատանքի նկարագիրը: 

"Մաքուր Տուն" ընկերությունը հայտարարում է մրցույթ ՄՌ մենեջերի թափուր աշխատատեղի համալրման նպատակով:

Աշխատանքային պարտականությունները: 
  • Անձնակազմի կառավարման ամբողջական գործընթացի պլանավորում, կազմակերպում և իրականացում,
  • Անձնակազմի հավաքագրման և ընտրության (ներքին եւ արտաքին) գործընթացների իրականացում,
  • Աշխատակիցների թիմում ինտեգրվելու գործընթացի ապահովում,
  • ՀՀ աշխատանքային օրենսդրության պատշաճ իրականացում,
  • Աշխատակիցների աշխատանքային պայմանագրերի, աշխատանքների նկարագրերի և ֆինանսական պարտավորությունների պայմանագրերի կազմում,
  • Աշխատանքային ժամանակացույցի պլանավորում և վերահսկում,
  • Ներքին ու արտաքին հաշվետվությունների կազմում և ներկայացում՝ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսդրության,
  • Աշխատակիցների վերապատրաստումների կազմակերպում։ 
Պահանջվող որակավորումները: 
  • Բարձրագույն կրթություն,
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում,
  • Աշխատանքային օրենսդրության լավ իմացություն,
  • Միջանձնային հարաբերությունների հաստատման հմտություններ,
  • Կազմակերպչական հմտություն և նախաձեռնողականություն,
  • Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, անգլերենի լավ իմացությունը ցանկալի է,
  • Համակարգչային հմտություններ (MS Office (Word, Excel)). 1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն:
Դիմելու ընթացակարգը: 

Եթե դուք համապատասխանում եք նշված պահանջներին Ձեր ինքնակենսագրականը (CV) կարող եք ուղարկել info@clean-house.am էլ. հասցեին, նշելով այն հաստիքը որի համար դիմում եք:

Դիմելու վերջնաժամկետ: 
Thursday, June 27, 2019
Ընկերության մասին: 

«Մաքուր տուն»-ը մանրածախ առևտրով զբաղվող խանութների ցանց է: Խանութների պատմությունը սկսվել է 2018 թվականից: Այժմ Երևանում արդեն կա 5 խանութ: Մեր ցանցում դուք կգտնեք այն ամենը, ինչ անհրաժեշտ է ձեր տան և խնամքի համար: «Մաքուր տուն»-ը ունի ամեն ինչ՝ մաքրող և լվացող միջոցներ, սպասք, բրենդային կոսմետիկա, մանկական հիգիենայի պարագաներ, գրենական պիտույքներ և այլն:

Մեր նպատակն է ստեղծել սպասարկման տարբերվող մակարդակ այս ոլորտում՝ հաշվի առնելով սպառողների հնարավորությունները և շահերը: