հաշվետար- Գանձապահ

Ընկերության անվանումը: 
Մեհրաբյան և որդիներ ՍՊԸ
Աշխատանքի վայրը: 
ՀՀ, ք.Երևան
Աշխատաժամանակի տեսակը: 
լրիվ դրույք
Աշխատանքի նկարագիրը: 

<<Մեհրաբյան և որդիներ>> ՍՊԸ-ին անհրաժեշտ է փորձառու հաշվետար-գանձապահ` թափուր հաստիքը համալրելու նպատակով:

Աշխատանքային պարտականությունները: 

-Կանխիկ դրամի ընդունում և վճարում 
-Բանկային փոխանցումների իրականացում 
-Ընթացիկ դրամական հոսքերի վերահսկողություն 
-Դրամական հոսքերի պլանավորում 
-Աշխատավարձի հաշվարկի իրականացում 
-Դրամարկղային մուտքի և ելքի մատյանի վարում, 
-Ինքնարժեքի հաշվարկի իրականացում 
-Դեբիտորական պարտքերի վերահսկողություն 
-Տնօրենի հանձնարարությամբ այլ աշխատանքների իրականացում և հաշվետվությունների պատրաստում

Պահանջվող որակավորումները: 

-Բարձրագույն ֆինանսական կամ տնտեսագիտական կրթություն 
-Նվազագույնը 2-3 տարվա աշխատանքային փորձ 
-e-Invoicing, 1C ծրագրի իմացություն, ցանկալի է 8.3 տարբերակի 
-MS office փաթեթի իմացություն

Դիմելու ընթացակարգը: 

Հետևյալ հաստիքին համապատասխանող անձինք կարող են դիմել` ուղարկելով ինքնակենսագրականները հետևյալ էլ. հասցեին` 
hr@tsiatsan.am

Կարող եք զանգահարել Գործատուին հետևյալ հեռախոսահամարով`+347 10 470725; 

Դիմելու վերջնաժամկետ: 
Thursday, May 30, 2019
Ընկերության մասին: 

<<Մեհրաբյան և որդիներ>> ՍՊԸ-ն հիմնադրվել է 2006 թվականին և ներկայումս հանդիսանում է շինանյութ արտադրող, արտահանող և ներմուծող առաջատար Կազմակերպություններից մեկը Հայաստանում:

Ընկերությունն արտադրում է շինարարության և ներքին հարդարանքի մեջ կիրառվող մի շարք բարձրորակ և էկոլոգիապես մաքուր նյութերի օգտագործմամբ ստեղծված արտադրանք: 

<<Մեհրաբյան և որդիներ>> ՍՊԸ-ն առաջարկում է նաև բազմապրոֆիլային շինարարական, կառուցապատման և վերանորոգման ծառայություններ, որոնք մատուցվում են բարձր որակավորում ստացած մասնագետների և ժամանակակից տեխնիկայի ու սարքավորումների միջոցով: