Գանձապահ

Ընկերության անվանումը: 
Clean House/ Մաքուր Տուն ՍՊԸ
Աշխատանքի վայրը: 
ք.Երևան, Հայաստան
Աշխատաժամանակի տեսակը: 
ոչ լրիվ աշխատանքային գրաֆիկով
Աշխատանքի նկարագիրը: 

Մաքուր Տուն ընկերությունը հայտարարում է մրցույթ Գանձապահի թափուր աշխատատեղի համալրման նպատակով: Անհրաժեշտ են ակտիվ, պատասխանատվության բարձր զգացումով գանձապահներ՝ ոչ լրիվ աշխատանքային գրաֆիկով: 

Աշխատանքային պարտականությունները: 

- Խանութ-սրահի կարգ ու կանոնի պահպանում 
- Վճարումների ընդունում՝ կանխիկ կամ POS տերմինալով 
- Ապրանքի փաթեթավորում 
- Դրամարկղի գումարների հաշվարկ 

Պահանջվող որակավորումները: 

- Գրագետ խոսք 
- Ճշտապահություն, ազնվություն
- Դրամական միջոցների հետ աշխատելու փորձ
- Ռուսերեն լեզվի լավ իմացություն 
- Անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն 

Դիմելու ընթացակարգը: 

Եթե դուք համապատասխանում եք նշված պահանջներին Ձեր ինքնակենսագրականը (CV) կարող եք ուղարկել info@clean-house.am հասցեին, նշելով այն հաստիքը որի համար դիմում եք:

Դիմելու վերջնաժամկետ: 
Friday, May 31, 2019
Ընկերության մասին: 

«Մաքուր տուն»-ը մանրածախ առևտրով զբաղվող խանութների ցանց է: Խանութների պատմությունը սկսվել է 2018 թվականից: Այժմ Երևանում արդեն կա 5 խանութ: Մեր ցանցում դուք կգտնեք այն ամենը, ինչ անհրաժեշտ է ձեր տան և խնամքի համար: «Մաքուր տուն»-ը ունի ամեն ինչ՝ մաքրող և լվացող միջոցներ, սպասք, բրենդային կոսմետիկա, մանկական հիգիենայի պարագաներ, գրենական պիտույքներ և այլն:

Մեր նպատակն է ստեղծել սպասարկման տարբերվող մակարդակ այս ոլորտում՝ հաշվի առնելով սպառողների հնարավորությունները և շահերը: