Ապրանքագետ (Կատեգորիայի մենեջեր)

Ընկերության անվանումը: 
Clean House/ Մաքուր Տուն ՍՊԸ
Աշխատանքի վայրը: 
ք.Երևան, Հայաստան
Աշխատաժամանակի տեսակը: 
Լրիվ դրույք
Աշխատանքի նկարագիրը: 

Մաքուր Տուն կազմակերպությունը հայտարարում է մրցույթ ակտիվ, պատասխանատվության բարձր զգացումով Ապրանքագետ - Կատեգորիայի մենեջերի թափուր աշխատատեղի համալրման նպատակով:

Աշխատանքային պարտականությունները: 
  • Խանութ-սրահներում ապրանքատեսականու բաշխում՝ ըստ կատեգորիաների,
  • Խանութ-սրահներում ապրանքատեսականու մնացորդների և պիտանելիության ժամկետների վերահսկողություն,
  • Ապրանքատեսականու վերլուծություն՝ ըստ կատեգորիաների,
  • Նոր սեգմենտների ապրանքատեսականու պատվերների ձևավորում։
Պահանջվող որակավորումները: 
  • 1 C- ի իմացությունը ողջունելի է,
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն,
  • Համակարգչային գիտելիքների իմացություն (MS office),
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ,
  • Թիմում արդյունավետ աշխատելու կարողություն,
  • Անալիտիկ մտածողություն։
Դիմելու ընթացակարգը: 

Եթե դուք համապատասխանում եք նշված պահանջներին Ձեր ինքնակենսագրականը (CV) կարող եք ուղարկել info@clean-house.am հասցեին, նշելով այն հաստիքը որի համար դիմում եք:

Դիմելու վերջնաժամկետ: 
Friday, May 31, 2019
Ընկերության մասին: 

«Մաքուր տուն»-ը մանրածախ առևտրով զբաղվող խանութների ցանց է: Խանութների պատմությունը սկսվել է 2018 թվականից: Այժմ Երևանում արդեն կա 5 խանութ: Մեր ցանցում դուք կգտնեք այն ամենը, ինչ անհրաժեշտ է ձեր տան և խնամքի համար: «Մաքուր տուն»-ը ունի ամեն ինչ՝ մաքրող և լվացող միջոցներ, սպասք, բրենդային կոսմետիկա, մանկական հիգիենայի պարագաներ, գրենական պիտույքներ և այլն:

Մեր նպատակն է ստեղծել սպասարկման տարբերվող մակարդակ այս ոլորտում՝ հաշվի առնելով սպառողների հնարավորությունները և շահերը: