Սոցիոլոգ

Ոլորտ: 
Այլ
Կազմակերպության անվանում:
Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն
Աշխատանքի վայրը: 
Երևան, Հայաստան
Աշխատաժամանակի տեսակը: 
Լրիվ դրույք
Աշխատանքի նկարագիրը: 

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնը» հայտարարում է սոցիոլոգի թափուր աշխատատեղի մրցույթ:

Աշխատանքային պարտականությունները: 

Աշխատանքային հիմնական պարտականություններ՝

  • Հետազոտական ծրագրերի մշակում,
  • Հարցաթերթերի կազմում,
  • Դաշտային աշխատանքների կազմակերպում և իրականացում,
  • Քանակական և որակական վերլուծությունների իրականացում:
Պահանջվող որակավորումները: 

Անհրաժեշտ որակները՝

  • Բարձրագույն մասնագիտական կրթություն,
  • Համապատասխան ոլորտում աշխատանքային փորձի առկայություն,
  • Հայոց լեզվի գերազանց իմացություն,
  • Ռուսերենի և որևէ օտար լեզվի գերազանց իմացություն,
  • Որակական և քանակական վերլուծություններ իրականացնելու ունակություն,
  • Համակարգչից և համացանցից օգտվելու գերազանց գիտելիքներ, SPSS ծրագրով աշխատելու հմտություններ,
  • Հաղորդակցման գերազանց ունակություն, ակտիվ և նախաձեռնող անձնավորություն,
  • Բազմաբնույթ գործառույթների պատշաճ իրականացման և ժամկետների վերահսկման կարողություն,
  • Խմբում աշխատելու և մարդկանց հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու կարողություն,
  • Խիստ ժամանակային սահմաններում և լարված իրավիճակներում աշխատելու կարողություն,
  • Դրական անձնային հատկանիշներ (ազնվություն, ճշտապահություն, պատասխանատվություն, բարեկրթություն)
Վարձատրություն/աշխատավարձ: 
N/A
Դիմելու ընթացակարգը: 

Համապատասխան թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականները և մոտիվացիոն նամակները (motivation letter) ուղարկել hasarakakan.kartsiq@gmail.com էլ. հասցեին՝ նամակի թեմայի տողում նշելով «Սոցիոլոգ»: Այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010 570830:

Բացման օրը: 
08/02/2018
Դիմելու վերջնաժամկետ: 
02/03/2018
Ընկերության մասին:

«Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնը» հիմնադրվել է 1996 թվականին: Կենտրոնն իրականացնում է տարատեսակ սոցիոլոգիական և մարքեթինգային հետազոտություններ՝ համագործակցելով ինչպես հասարակական կազմակերպությունների, այնպես էլ պետական և մասնավոր կառույցների հետ: Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնն իրականացնում է կարծիքի ուսումնասիրություն, շուկայի ուսումնասիրություն, կազմակերպության ներքին միջավայրի ուսումնասիրություն, գնահատող հետազոտություններ և այլն: