Warning message

Հարգելի այցելու, սույն հայտարարության գործողության ժամկետն ավարտված է և Դուք այլևս չեք կարող դիմել տվյալ թափուր աշխատատեղի համար:

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ

Ոլորտ: 
Շինարարություն
Կազմակերպության անվանում:
AAB Construction
Աշխատանքի վայրը: 
Երևան, Հայաստան
Աշխատաժամանակի տեսակը: 
Լրիվ դրույք
Աշխատանքի նկարագիրը: 

AAB Construction  ընկերությունը փնտրում է Տնտեսական աշխատանքների կազմակերպման պատասխանատու 

Աշխատանքային պարտականությունները: 

Կազմակերպել ընկերության տեղամասերում տարբեր տեսակի ապրանքների, տնակների տեղափոխման գործընթացը

Կազմակերպել տեղամասերի աշխատակիցներին բնակատեղերի ապահովման կամ ճամբարների ստեղծման աշխատանքները

Հետևել աշխատակիցների բնակատեղերի մաքրությանն և սանիտարական այլ աշխատանքներին

Կազմակերպել աշխատակիցների տեղափոխման և սնունդի մատակարարման գործընթացը

Մշտական կապը պահել ընկերության պահեստների և մատակարարների հետ

Ցուցաբերել նախաձեռնողականություն և կազմակերպել տնտեսական հարցերին վերաբերվող այլ աշխատանքներ:

Պահանջվող որակավորումները: 

Բարձրագույն տեխնիկական կրթությունը ցանկալի է

Աշխատանքային փորձը շինարարական ոլորտում կդիտվի որպես առավելություն

Կազմակերպչական, ղեկավարման հմտություններ և փորձ

Արագ կողմնորորշվելու և որոշումներ կայացնելու ունակություն

Պատասխանատվության բարձր զգացում

Հայերենի և ռուսերենի լավ իմացություն

Անգլերենի բազային իմացություն:շ

Գործողումներին մեկնելու պատրաստակամություն

Վարորդական իրավունքի և մեքենայի առկայություն:

Դիմելու ընթացակարգը: 

Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք իրենց ինքնակենսագրականն ուղարկել hr@aab.am էլ հասցեին, նամակի վերնագիր դաշտում նշելով՝ Տնտեսական աշխատանքների կազմակերպման պատասխանատու:

Բացման օրը: 
02/02/2018
Դիմելու վերջնաժամկետ: 
28/02/2018
Ընկերության մասին:

AAB CONSTRUCTION is a construction company with 11 years of experience in Armenian and Georgian markets.