Warning message

Հարգելի այցելու, սույն հայտարարության գործողության ժամկետն ավարտված է և Դուք այլևս չեք կարող դիմել տվյալ թափուր աշխատատեղի համար:

Վաճառքի պատասխանատու

Ոլորտ: 
Վարչական/ Գրասենյակային
Կազմակերպության անվանում:
"ՋԻ-ԷՄ-ՋԻ ԳՐՈՒՊ" ՍՊԸ
Աշխատանքի վայրը: 
Երևան
Աշխատաժամանակի տեսակը: 
Լրիվ դրույք
Աշխատանքի նկարագիրը: 

Արտասահմանյան շուկայում մեծածախ վաճառքի պլանավորում, կազմակերպում, իրականացում և խթանում

Աշխատանքային պարտականությունները: 

 

  1. Իրականացնել արտասահմանյան շուկայի վերլուծություն,
  2. Պոտենցիալ հաճախորդներին լավագույնս ներկայացնել ընկերության ապրանքատեսականին, հաստատել գործարար կապեր, միջազգային գործընկերների հետ վարել բանակցություններ, գործարար նամակագրություն, 
  3. Կազմակերպել և վերահսկել պատվերի գործընթացը,
  4. Մշտապես հետևել և ուսումնասիրել շուկայի զարգացումներն ու նոր տենդենցները, ներկայացնել առաջարկներ՝ մեծածախ վաճառքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով,
  5. Մշակել մեծածախ վաճառքի խթանմանն ուղղված կոմերցիոն առաջարկներ,
  6. Ապահովել ու զարգացնել հաճախորդների տվյալների մշտապես թարմացվող բազան:
     
Պահանջվող որակավորումները: 
  1. Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, վաճառքի կամ այլ հարակից ոլորտում, 
  2. Առնվազն մեկ տարվի աշխատանքային փորձ`որպես վաճառքի մասնագետ,
  3. Վաճառքների կազմակերպման և խթանման փորձ,
  4. Հաճախորդների ներգրավման փորձառություն, 
  5. Ազդեցիկ ներկայացման հմտություններ, 
  6. Բանակցելու և խնդիրներ լուծելու հմտություններ,
  7. Տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
  8. MS office փաթեթի լավ իմացություն,
  9. Անգլերեն և ռուսերեն լեզուների վարժ խոսակցական իմացություն,
  10. Ինքնավստահ, ճկուն, դրական, նախաձեռնող 
     
Վարձատրություն/աշխատավարձ: 
150000-ից սկսած
Դիմելու ընթացակարգը: 

Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձն և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին, խնդրում ենք Ձեր ինքնակենսագրականը ուղարկել hr@gmgdoors.com էլ.փոստի հասցեին ` (subject) վերնագիր տողում պարտադիր նշելով ,,Վաճառքի պատասխանատու,, անվանումը: Կազմակերպությունը զբաղվում է մուտքի և միջսենյակային դռների, կահույքի արտադրությամբ և վաճառքով:

Բացման օրը: 
02/02/2018
Դիմելու վերջնաժամկետ: 
03/05/2018
Ընկերության մասին:

GMG DOORS ընկերությունն ավելի քան 14 տարի զբաղվում է մուտքի և միջսենյակային դռների արտադրությամբ: Շնորհիվ որակյալ արտադրանքի և տեսականու լայն ընտրության` ընկերությունն արդեն մեծ ճանաչում է ձեռք բերել տեղական շուկայում: Դռները պատրաստվում են որակյալ МДФ-ից:

Ապրանքատեսականին ներկայացված է թե Հայաստանի բոլոր մարզկենտրոններում, թե Հայաստանից դուրս: