Վաճառքի խորհրդատու

Ոլորտ: 
Հաճախորդների սպասարկման և Զանգերի կենտրոն
Կազմակերպության անվանում:
V & B Style
Աշխատանքի վայրը: 
Երևան
Աշխատաժամանակի տեսակը: 
Լրիվ
Աշխատանքի նկարագիրը: 

Վի ընդ Բի Սթայլ կազմակերպությանն անհրաժեշտ են ակտիվ, աշխատանքային փորձ ունեցող վաճառքի խորհրդատուներ՝ խանութ սրահում աշխատելու: 

 

Աշխատանքային պարտականությունները: 

- Պատշաճ կերպով աշխատել հաճախորդների հետ 

-Հաճախորդին տալ ամբողջական տեղեկություն սրահում առկա տեսականու վերաբերյալ

-Տիրապետել 1C ծրագրին 

 

 

Պահանջվող որակավորումները: 

-Գերազանց տիրապետել հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների 

-Թիմում աշխատելու կարողություն  

Դիմելու ընթացակարգը: 

Ձեր ինքնակենսագրականը կարող եք ուղարկել հետևյալ էլ. փոստին՝

o.shaboyan@villeroyboch.am

 

Բացման օրը: 
01/02/2018
Դիմելու վերջնաժամկետ: 
28/02/2018
Ընկերության մասին:

Վի ընդ Բի սթայլ ՓԲԸ-ն հանդիսանում է Գերմանական Villeroy&boch կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:
Վի ընդ Բի սթայլ ՓԲԸ-ն հայաստանյան սպառողին է առաջարկում աշխարհահռչակ 
        Villeroy & Boch,
        Dornbracht,
        Bisazza,
        Geberit, 
        Bassano Parquet
  և այլ բրենդների որակյալ տեսականիները:
   Կազմակերպությունը իր  սպառողներին է առաջարկում  
           բարձրորակ և նրբագեղ սպասքի ընտրանի,
           սանտեխնիկայի լայն և յուրօրինակ ընտրանի,
           սալիկների լայն տեսականի, 
           լույսեր՝  ցանկացած ինտերիերի համար,
            մանրահատակի տեսականի ՝  մի խոսքով այն ամենը ինչ անհրաժեշտ է տան   նրբաոճ և նրբաճաշակ կահավորման համար:
     Վի ընդ Բի սթայլ ՓԲԸ – ն իր գործունեության կարճ ժամանակահատվածում հասցրել է իր ուրույն տեղը գտնել նաև  հայկական շուկայում, ինչը խոսում է ներկայացվող ապրանքների բարձր որակի և շուկայում դրանց պահանջարկի առկայության մասին: