Հաշվապահ

Ոլորտ: 
Բանկային/ Ֆինանսներ/ Հաշվապահություն/ աուդիտ
Կազմակերպության անվանում:
Էֆֆեկտ գրուպ ՓԲԸ
Աշխատանքի վայրը: 
Շիրակի 2/2
Աշխատաժամանակի տեսակը: 
Լրիվ դրույք
Աշխատանքի նկարագիրը: 

Ընկերությունը փնտրում է հաշվապահի, ով կկատարի իրեն ստանձնած պարտականությունները:

Աշխատանքային պարտականությունները: 

- Ընկերության ընթացիկ հաշվապահական հաշվառման վարում

- Բանկային փոխանցումների իրականացում

- Ընթացիկ դրամական հոսքերի վերահսկողություն

- Դեբիտորական պարտքերի վերահսկողություն

- Գլխավոր հաշվապահի հանձնարարությամբ այլ աշխատանքների իրականացում և հաշվետվությունների պատրաստում

- Ընկերության կողմից ՀՀ հարկային և աշխատանքային օրենսդրության, ՀՀ հաշվապահական հաշվառման ստանդարտների ու այլ իրավական ակտերի պահանջների ապահովում

- Հաշվապահական հաշվառման վարում ՀԾ-Ձեռնարկություն ծրագրով

- Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում

- Հարկային և այլ պարտադիր վճարումների իրականացում ` ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ժամկետներում և կարգով

Պահանջվող որակավորումները: 

- Բարձրագույն կրթություն` տնտեսագիտության և հաշվապահության ոլորտում

- ՀՀ հարկային օրենսդրության և հաշվապահական հաշվառման ստանդարտների իմացություն

- Հայերեն, ռուսերեն լեզուների իմացություն 

- Համակարգչային գիտելիքներ 

- ՀԾ ծրագրերի իմացություն (ՀԾ Ձեռնարկության իմացությունը ցանկալի է) 

- Աշխատանքային փորձ` 1 տարի համապատասխան ոլորտում

Դիմելու ընթացակարգը: 

Ուղարկել ինքնակենսագրականները lusinem@effectgroup.am էլեկտրոնային հասցեին, վերնագրի մասում նշելով՝ "Հաշվապահ":

Բացման օրը: 
08/02/2018
Դիմելու վերջնաժամկետ: 
22/02/2018
Ընկերության մասին:

Էֆֆեկտ գրուպ ՓԲԸ-ն զբաղվում է շինանյութերի արտադրմամբ և վաճառքով: Ունենալով սեփական արտադրամասը՝ աջակցում է տեղական աշխատաշուկայի զարգացմանը  և այսօր հանդիսանում է ՀՀ շինանյութերի ամենախոշոր արտադրողներից մեկը: