Մենեջեր - լոգիստ

Ոլորտ: 
Վարչական/ Գրասենյակային
Կազմակերպության անվանում:
"BIAYNA TRANS" LLC
Աշխատանքի վայրը: 
Երևան, Հայաստան
Աշխատաժամանակի տեսակը: 
լրիվ դրույք
Աշխատանքի նկարագիրը: 

«Բիայնա Տրանս» ընկերությունն աշխատանքի է հրավիրում 20-30 տարեկան իգական սեռի աշխատակցի՝ մենեջեր-լոգիստի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Աշխատանքային պարտականությունները: 
  • Տրանսպորտային-խորհրդատվական ծառայությունների մատուցում
  • Պատվիրատուների հետ գործնական բանակցությունների վարում
  • Նոր ստացված հարցումների մշակում
  • Բեռնափոխադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում
  • Բեռնափոխադրման ընթացքի վերահսկողության իրականացում
  • Նոր պատվիրատուների ներգրավում
  • Զբաղեցրած պաշտոնից բխող այլ պարտականություններ
Պահանջվող որակավորումները: 
  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտության ոլորտում)
  • Գործնական բանակցությունների գրագետ վարման հմտություններ
  • Գրավոր և բանավոր լավ հաղորդակցման հմտություններ
  • Հայերենի և ռուսերենի՝ գերազանց, անգլերենի՝ լավ իմացություն
  • Տվյալ ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
Դիմելու ընթացակարգը: 

Եթե համապատասխանում եք ներկայացված պահանջներին, կարող եք Ձեր Ինքնակենսագրություններն (CV) ուղարկել info@rvtrans.net էլ. հասցեին՝ նամակի վերնագրում նշելով պաշտոնի անվանումը:

Բացման օրը: 
21/05/2018
Դիմելու վերջնաժամկետ: 
17/06/2018
Ընկերության մասին:

«Բիայնա Տրանս» միջազգային բեռնափոխադրումների ընկերությունը հիմնադրվել է 2011թ.ին: Ընկերությունը բեռնափոխադրումներ է իրականացնում ինչպես ավտոմոբիլային, այնպես էլ ծովային, երկաթուղային և ավիատրանսպորտով, մատուցում է տրանսպորտային-խորհրդատվական ծառայություններ: