ՎԱՃԱՌՔԻ ԳԾՈՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ

Ոլորտ: 
Այլ
Կազմակերպության անվանում:
C&F Co LLC
Աշխատանքի վայրը: 
Ք. ԵՐԵՒԱՆ, ՇԱՐՈՒՐԻ 43
Աշխատաժամանակի տեսակը: 
լրիվ դրույք
Աշխատանքի նկարագիրը: 

Ընկերությունը փնտրում է աշխատակցի, ով պատասխանատու կլինի վաճառքի խթանման ու ընդլայնման, հաճախորդների հետ փոխշահավետ և երկարատև համագործակցության ապահովման համար: 

Աշխատանքային պարտականությունները: 

այցելություն վաճառակետեր, 
-վաճառակետերում պատվերների ժամանակին և ճիշտ ձևավորում, 
-ապրանքների ներկայացվածության ստանդարտների ապահովում՝ տեղադրվածություն, դիրք, դասավորվածություն, գովազդային նյութերի առկայություն, նախընտրելի գներ,
-անհրաժեշտության դեպքում ապրանքային վարկերի տրամադրում և հետագա վերահսկում:

Պահանջվող որակավորումները: 

-բարձրագույն կրթություն
-անձնական ավտոմեքենայի առկայություն, 
-վաճառքի հմտություններ,
-արագ կոմնորոշվելու, հաշվարկներ կատարելու և որոշումներ կայացնելու հմտություններ,
-աշխատանքային փորձը պարտադիր չէ:
 

Դիմելու ընթացակարգը: 

Աշխատանքին դիմելու համար ուղարկել ռեզյումեն hr@cfcom.am էլ. հասցեին` պարտադիր նշելով հաստիքը, որի համար դիմում եք:

Բացման օրը: 
15/01/2018
Դիմելու վերջնաժամկետ: 
15/02/2018
Ընկերության մասին:

Մենք հպարտորեն կարող ենք փաստել, որ Հայաստանում կոսմետիկայի և կենցաղային քիմիայի ժամանակակից շուկայի հիմնադիրն ենք և ակտիվորեն մասնակցել ենք դրա ձևավորմանն ու զարգացմանը: Չնայած վերջին տարիներին շուկայի բուռն զարգացմանը` մենք առ այսօր պահպանոմ ենք մեր առաջատար դիրքերը հայաստանյան շուկայի այս ոլորտում: 

Մեր ընկերությունը հանդիսանում է համաշխարհային ճանաչում ունեցող“Unilever”, “Henkel”, “Schwarzkopf”, Концерн “Калина”, “Selpak”, “Glamour”, “Adidas” ապրանքանիշերի պաշտոնական մատակարարը:

Մենք առաջարկում ենք մեր հաճախորդներին ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, նորաոճ փաթեթավորմամբ, գնային զանազանությամբ, գնի և որակի օպտիմալ հարաբերակցությամբ և ամենօրյա օգտագործման ընթացքում հարմարավետ ապրանքատեսականի, որը լիովին բավարարում է ոչ միայն արդի շուկայի, այլև ամենախստապահանջ սպառողի պահանջները: Մեր կողմից մատակարարվող բոլոր ապրանքներն ունեն համապատասխանության սերտիֆիկատներ և ամեն օր ենթարկվում են սանիտարական ծառայությունների փորձարկման:

Իր տեսակային և գնային քաղաքականության, նվեր-ակցիաների, հաճախորդների և ի վերջո սպառողի նկատմամբ ուշադիր վերաբերմունքի շնորհիվ ընկերությունը կարողացել է ոչ միայն իրականացնել հաջողված և կայուն գործունեություն, այլ նաև հայկական շուկայում դրսևորվել որպես արդյունավետ մատակարար` ոչ ստանդարտ շուկայական պայմաններում:

Ընկերության զարգացման ռազմավարությունը ենթադրում է տեսականու ընդլայնում, ինչն իր հերթին թույլ կտա իրականացնել ընկերության գլխավոր նպատակը, այն է. «Հասնել որակյալ ապրանքների մատչելիության բարձր մակարդակի հայաստանյան շուկայում»: