Warning message

Հարգելի այցելու, սույն հայտարարության գործողության ժամկետն ավարտված է և Դուք այլևս չեք կարող դիմել տվյալ թափուր աշխատատեղի համար:

Խորհրդատու վաճառողՖինանսական օգնական

Ոլորտ: 
Այլ
Կազմակերպության անվանում:
"Լանդշաֆտ Դիզայն" ՍՊԸ
Աշխատանքի վայրը: 
Երևան
Աշխատանքի նկարագիրը: 

Կազմակերպությունը փնտրում է արդյունքի հասնելու մղումով, ազնիվ ու բանիմաց ֆինանսական օգնականի՝ համալրելու մեր երիտասարդ թիմը: Աշխատանքային օրերն են երկուշաբթի – ուրբաթ, 9:30 – 18:30:

Աշխատավարձը ՝ 120.000 

Աշխատանքային պարտականությունները: 
  • Ապահովել հաշվապահական, ֆինանսական, բանկային փաստաթղթաշրջանառությունը
  • Կազմել հաշվետվություններ կազմակերպության գործունեության, ծախսերի և եկամուտների վերաբերյալ, իրականացնել անհրաժեշտ հաշվարկներ
  • Համագործակցել կազմակերպության հաշվապահությունը վարող մասնագետների հետ՝ տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություն
  • Իրականացնել դրամարկղի գրքի վարում, ֆինանսական մուտքեր, ելքեր
  • Կազմակերպել և իրականացնել կազմակերպության վճարումներն ու բանկային փոխանցումները
  • Կազմակերպել հաշիվ – ապրանքագրերի ճշգրիտ և ժամանակին դուրս գրումը
  • Իրականացնել ֆինանսական բնույթի անհրաժեշտ այլ գործառույթներ
Պահանջվող որակավորումները: 
  • Բարձրագույն տնտեսագիտական կրթություն
  • Աշխատանքային փորձ  /նվազագույնը 1 տարի/  տվյալ կամ հարակից ոլորտներում
  • Համակարգչային գրագիտություն /MS Office-ի իմացություն, մասնավորապես Excel ծրագրի տիրապետում /: 1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Կազմակերպչական և կոմունիկացիոն ընդգծված ունակություններ
  • Արդյունքի հասնելու մղում, մտքի ճկունություն և արագ կողմնորոշվելու ունակություն
  •  Ճշտապահություն, ազնվություն, ոչ կոնֆլիկտային բնավորություն
  • Աշխատանքի հանդեպ սեփականատիրական զգացում
  • Սովորելու և ինքնազարգացման մղում
Դիմելու ընթացակարգը: 

Եթե վստահ եք, որ վերոհիշյալ նկարագրությունը համապատասխան է Ձեր բնույթին և ունակություններին, ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը  / CV /  hr@landshaft.am  էլ-հասցեին և մենք ուրախ կլինենք դիտարկել այն:

Բացման օրը: 
26/01/2018
Դիմելու վերջնաժամկետ: 
26/02/2018
Ընկերության մասին:

«Լանդշաֆտ» ընկերությունը հիմնադրվել է 2006 թ., որպես առաջին այգեշինական կազմակերպությունը Հայաստանում: 8 տարվա գործունեության ընթացքում մենք հասցրել ենք աշխատել 1000-ից ավելի պատվիրատուների հետ՝ նախագծելով, ոռոգելով, կանաչապատելով և լուսավորելով նրանց այգիները և մեծագույն խթան հանդիսանալով այգեշինկան մշակույթի, ճաշակի և գիտելիքների զարգացմանը Հայաստանում:

Այսօր «Լանդշաֆտ» ընկերությունը հանդիսանում է միակը այս ոլորտում, որը առաջարկում է այգու շինարարության համալիր մոտեցում այն է՝ այգու համար ամեն հնարավոր բան մեկ հարկի տակ: