Warning message

Հարգելի այցելու, սույն հայտարարության գործողության ժամկետն ավարտված է և Դուք այլևս չեք կարող դիմել տվյալ թափուր աշխատատեղի համար:

Ոռոգման համակարգերի նախագծող

Ոլորտ: 
Ինժեներական/ Տեխնոլոգիական
Կազմակերպության անվանում:
"Լանդշաֆտ Դիզայն" ՍՊԸ
Աշխատանքի վայրը: 
Երևան
Աշխատանքի նկարագիրը: 

Կազմակերպությունը փնտրում է արդյունքի հասնելու մղումով, ազնիվ ու բանիմաց նախագծողի՝ համալրելու մեր երիտասարդ թիմը: Մասնագետը զբաղվելու է ոռոգման համակարգերի նախագծմամբ, աշխատանքների  վերահսկմամբ:

Աշխատանքային պարտականությունները: 
  • Տարածքի չափագրում
  • Համակարգի նախագծում, նախահաշվի կազմում
  • Իրականացվող աշխատանքների հեղինակային վերահսկողություն
Պահանջվող որակավորումները: 
  • Բարձրագույն տեխնիկական կրթություն
  • AutoCAD ծրագրի գերազանց իմացություն
  • Աշխատանքային փորձ  /նվազագույնը 2 տարի/  տվյալ կամ հարակից ոլորտներում
  • Կազմակերպչական և կոմունիկացիոն ընդգծված ունակություններ
  • Արդյունքի հասնելու մղում, մտքի ճկունություն և արագ կողմնորոշվելու ունակություն
  •  Ճշտապահություն, ազնվություն, ոչ կոնֆլիկտային բնավորություն
  • Աշխատանքի հանդեպ սեփականատիրական զգացում
  • Սովորելու և ինքնազարգացման մղում
Դիմելու ընթացակարգը: 

Եթե վստահ եք, որ վերոհիշյալ նկարագրությունը համապատասխան է Ձեր բնույթին և ունակություններին, ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը  / CV /  hr@landshaft.am  էլ-հասցեին և մենք ուրախ կլինենք դիտարկել այն:

Բացման օրը: 
12/01/2018
Դիմելու վերջնաժամկետ: 
24/04/2018
Ընկերության մասին:

«Լանդշաֆտ» ընկերությունը հիմնադրվել է 2006 թ., որպես առաջին այգեշինական կազմակերպությունը Հայաստանում: 8 տարվա գործունեության ընթացքում մենք հասցրել ենք աշխատել 1000-ից ավելի պատվիրատուների հետ՝ նախագծելով, ոռոգելով, կանաչապատելով և լուսավորելով նրանց այգիները և մեծագույն խթան հանդիսանալով այգեշինկան մշակույթի, ճաշակի և գիտելիքների զարգացմանը Հայաստանում:

Այսօր «Լանդշաֆտ» ընկերությունը հանդիսանում է միակը այս ոլորտում, որը առաջարկում է այգու շինարարության համալիր մոտեցում այն է՝ այգու համար ամեն հնարավոր բան մեկ հարկի տակ: