Կորպորատիվ վաճառքի մենեջեր

Ոլորտ: 
Արտադրություն
Կազմակերպության անվանում:
Դելտապրո ՍՊԸ / Deltapro LLC
Աշխատանքի վայրը: 
Երևան, Արշակունյաց 34
Աշխատաժամանակի տեսակը: 
լրիվ դրույք
Աշխատանքի նկարագիրը: 

աճառքների ավելացմանն ուղղված քաղաքականության մշակում և իրագործում: Մասնավորապես. Առկա հաճախորդներին վաճառքների ավելացմանն ուղղված աշխատանքների կազմակերպում, նոր պոտենցիալ հաճախորդների բացահայտում և աշխատանք վերջիններիս հետ վաճառքների ընդլայնման ուղղությամբ

Աշխատանքային պարտականությունները: 

1.Հաճախորդների որակյալ սպասարկման ապահովում: Մասնավորապես. Հաճախորդներին քաղաքակիրթ և պրոֆեսիոնալ սպասարկում, կարիքների հստակ բացահայտում, լուծումների արագ և որակյալ առաջարկ, ինչպես նաև հաճախորդի հետ հետադարձ կապի պահպանում
2.Շուկայի փոփոխությունների, նոր տենդենցները ուսումնասիրություն
3.Պատվերների, գնային առաջարկների ներկայացման ապահովում, պատվերների բացումից մինչև ավարտական փուլն ընկած պատշաճ ձևակերպում, հսկողություն կատարման նկատմամբ, ինչպես նաև հետադարձ կապի ապահովում հաճախորդի հետ
Կազմակերպել ամսական կտրվածքով պլանային վաճառքների ապահովմանն ուղղված աշխատանքները, ինչպես նաև կազմել և ներկայացնել ղեկավարությանը ամսական վաճառքի հաշվետվությունները և իրատեսական կանխատեսումները

 

Պահանջվող որակավորումները: 

Բարձրագույն կրթություն
Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ` որպես վաճառքի մասնագետ
Գերազանց հաղորդակցման հմտություններ, հստակ և բարեհամբյուր բանավոր խոսք
Սթրեսային իրավիճակներում աշխատելու և նման իրավիճակները կառավարելու ունակություն
Բանակցություններ վարելու գերազանց ունակություն - Համոզելու և ազդեցություն գործելու ունակություն
Թիմում աշխատելու հմտություն - Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
Համակարգչային գիտելիքներ` Word, Excel, Power Point և Internet

 

Դիմելու ընթացակարգը: 

Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական/ռեզյումե hr@deltapro.am էլեկտրոնային հասցեին ՝պարտադիր նշելով հաստիքի անվանումը:
 

Բացման օրը: 
15/01/2018
Դիմելու վերջնաժամկետ: 
28/02/2018
Ընկերության մասին:

   Դելտապրո ընկերությունն իրականացնում է դռների, պատուհանների, ֆասադային կոնստրուկցիաների, ապակե ցուցափեղկերի, ավտոմատ և սլայդ դռների, շետավարագույրների, դարպասների, գրասենյակային միջնորմերի և կահույքի արտադրություն և տեղադրում:
    Հիմք ընդունելով միայն բարձրորակ հումք՝ ընկերությունը տարիներ շարունակ հանդես է գալիս որպես լավագույն լուծումների առաջարկողը հայաստանյան շուկայում: