ՍՐՏԱԲԱՆ

Ոլորտ: 
Առողջապահություն
Կազմակերպության անվանում:
Վարդանանց Նորարարական Բժշկության կենտրոն
Աշխատանքի վայրը: 
Երևան, Վարդանանց 18/1
Աշխատանքի նկարագիրը: 

«Վարդանանց» ՆԲԿ-ն հրավիրում է բանիմաց, մոտիվացված, արդի ուղեցույցային մոտեցումներին ծանոթ մասնագետների` բժշկական կենտրոնում սրտաբանի թափուր հաստիքը համալրելու համար:

Աշխատանքային պարտականությունները: 

• Այցելուների ընդունելություն անհրաժեշտ ախտորոշիչ և բուժական ծառայությունների մատուցում
• էխոկարդիոգրաֆիա, հոլտեր մոնիտորինգի վերլուծություն
• Բժշկական փաստաթղթերի և ուղեգրերի պատշաճ ձևակերպում
• Ներկենտրոնային էլեկտրոնային համակարգում հաշվետվության մուտքագրում 
• Տնային այցերի իրականացնում

Պահանջվող որակավորումները: 

 Բարձրագույն բժշկական և հետբուհական կրթություն 
• Վերջին հինգ տարվա ընթացքում համապատասխան մասնագիտական, կատարելագործման առկայություն, եթե մասնագիտացումն ավարտելուց անցել է ավելի քան հինգ տարի,
• Համապատասխան աշխատանքային փորձ նվզագույնը 1 տարի
• Բժշկական էթիկայի նորմերի իմացություն, 
• Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
• Համակարգչային բազային ծրագրերի իմացություն (MS Office),
• Թիմային աշխատանքի ունակություն:

Դիմելու ընթացակարգը: 

Խնդրում ենք Ձեր ինքնակենսագրականը (CV) ուղարկել hr@vardanants.am էլեկտրոնային հասցեին` նամակի “Թեմա/Subject” դաշտում նշելով պաշտանի անվանումը՝ «Սրտաբան»:

Բացման օրը: 
04/02/2018
Դիմելու վերջնաժամկետ: 
28/02/2018
Ընկերության մասին:

Վարդանանց Նորարարական Բժշկության Կենտրոնը հիմնադրվել է 2006թ-ին: Բժշկական կենտրոնի հիմնական առաքելությունն է մատուցել բարձրորակ բժշկական ծառայություններ` դրանով իսկ նպաստելով Ձեր առողջության պահպանմանն ու բարելավմանը:

Վարդանանց Նորարարական Բժշկության  Կենտրոնում իրականացվում է մի շարք հիվանդությունների ախտորոշում և բուժում: Մեր կենտրոնում աշխատում են բարձրակարգ բժիշկներ, իսկ մատուցվող բժշկական ծառայությունները համապատասխանում են բժշկության միազգային բարձր չափանիշներին:

Մեր նշանաբանն է` ամեն ինչ հիվանդի համար: