ՄԵՆԵՋԵՐ

Ընկերության անվանումը: 
Լավաշ Ռեստորան
Աշխատանքի վայրը: 
Երևան, Հայաստան
Աշխատաժամանակի տեսակը: 
Լրիվ դրույք
Աշխատանքի նկարագիրը: 

N/A

Աշխատանքային պարտականությունները: 

- Կազմակերպել և վերահսկել ռեստորանի աշխատանքը

- Վերահսկել ռեստորանի հաճախորդների սպասարկման որակը

- Ուսումնասիրել հաճախորդների սպառողական պահանջարկը, ներկայացնել առաջարկներ հաճախորդների սպասարկման բարելավման վերաբերյալ

- Կազմակերպել ռեստորանի անձնակազմի ռացիոնալ աշխատանքը, բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների փոխհամագործակցությունը

- Հետևել աշխատակիցների արտաքին տեսքին, հետևել անհրաժեշտ սանիտարական կանոնների և հիգիենայի նորմատիվների ապահովմանը

Պահանջվող որակավորումները: 

- Բարձրագույն կրթությունը և աշխատանքային փորձը ռեստորանային ոլորտում կդիտվի որպես առավելություն

- Տարիք՝ 25-35

- Ղեկավարման փորձ՝ 1-3տ.

- Ներկայանալի տեսք

- Հաղորդակցման ունակություն և բարդ իրավիճակներում մարդկանց հետ շփվելու կարողություն

- Ուղղորդման ունակություն և կազմակերպչական հմտություններ

- Պատասխանատվության զգացում և աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք

- Արագ կողմնորոշվելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն, մտքի և վարքի ճկունություն

Դիմելու ընթացակարգը: 

Ինքնակենսագրականները ուղարկել hr.lavashrestaurant@gmail.com էլ. փոստին` նշելով պաշտոնը, որի համար դիմում եք: 

Դիմելու վերջնաժամկետ: 
Saturday, June 29, 2019
Ընկերության մասին: 

2017թ.-ի ապրիլին, Թումանյան 21 հասցեում բացված «Լավաշ» ռեստորանը դարձավ «Երեմյան Փրոջեքթս»-ի թվով երրորդ բիզնես նախաձեռնությունը, որում հայկական խոհանոցը մատուցվեց նոր շնչով՝ միաժամանակ պահպանելով նախորդ ռեստորաններից ժառանգած փորձն՝ այն մասին, որ հայկական խոհանոցը մշտապես պետք է մնա ամենապահանջվածն ու սիրվածը: