Warning message

Հարգելի այցելու, սույն հայտարարության գործողության ժամկետն ավարտված է և Դուք այլևս չեք կարող դիմել տվյալ թափուր աշխատատեղի համար:

Շինարարական աշխատանքների կազմակերպման ղեկավար (Աշխղեկ)

Ոլորտ: 
Շինարարություն
Կազմակերպության անվանում:
AAB Construction
Աշխատանքի վայրը: 
Երևան, Հայաստան
Աշխատաժամանակի տեսակը: 
լրիվ դրույք
Աշխատանքի նկարագիրը: 

AAB Construction ընկերությունը  փնտրում է ինժեներ շինարար/աշխղեկի։ Եթե դուք ունեք համապատասխան կրթություն, աշխատանքային փորձ հատկապես ճանապարհաշինության ոլորտում, պատասխանատու եք, կազմակերպված, ունեք ղեկավարման զարգացած հմտություններ և փորձ, ինչպես նաև լավ տիրապետում եք հայերեն և ռուսերեն լեզուներին, ապա մենք հենց Ձեզ ենք փնտրում։ Անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն։ Անձնական ավտոմեքենայի առկայությունը պարտադիր է։Բոլոր հետաքրքրվածներին խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրական hr@aab.am հասցեին՝ նամակի վերնագիր դաշտում նշելով "Ինժեներ -շինարար, աշխղեկ" ։ 

 

Աշխատանքային պարտականությունները: 

Հիմնական պարտականություններ.

– Ընկերության տեղամասերում շինարարական աշխատանքների կազմակերպում, վերահսկում, ընդհանուր գործունեության ղեկավարում

–  Անձնակազմի կառավարում, պարտականությունների բաշխում

–  Կատարված աշխատանքների հաշվառում և վարում, տեխնիկական փաստաթղթերի ձևակերպում

– Անմիջական ղեկավարի կողմից այլ հանձնարարականների կատարում:

Պահանջվող որակավորումները: 

Հիմնական պահանջներ․

– Բարձրագույն տեխնիկական կրթություն

– Աշխատանքային փորձը հատկապես ճանապարհաշինարարության ոլորտում ցանկալի է

– Կազմակերպչական, ղեկավարման հմտություններ և փորձ

– Արագ կողմնորորշվելու և որոշումներ կայացնելու ունակություն

– Գործողումների մեկնելու պատրաստակամություն

– Պատասխանատվության բարձր զգացում

– Հայերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն

– Վարորդական իրավունքի և մեքենայի առկայությունը պարտադիր է։

Դիմելու ընթացակարգը: 

Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք իրենց ինքնակենսագրականն (CV) ուղարկել career@aab.am էլ հասցեին, նամակի վերնագիր դաշտում նշելով՝ Շինարարական աշխատանքների կազմակերպման ղեկավար (Աշխղեկ)։

 

Բացման օրը: 
03/05/2018
Դիմելու վերջնաժամկետ: 
31/05/2018
Ընկերության մասին:

AAB CONSTRUCTION is a construction company with 11 years of experience in Armenian and Georgian markets.