Status message

Հարգելի այցելու, սույն հայտարարության գործողության ժամկետն ավարտված է և Դուք այլևս չեք կարող դիմել տվյալ թափուր աշխատատեղի համար:

Խորհրդատու վաճառող

Ընկերության անվանումը: 
"Լանդշաֆտ Դիզայն" ՍՊԸ
Աշխատանքի վայրը: 
Երևան, Հայաստան
Աշխատաժամանակի տեսակը: 
Լրիվ դրույք
Աշխատանքի նկարագիրը: 

Կազմակերպությունը փնտրում է արդյունքի հասնելու մղումով, ազնիվ ու բանիմաց արական սեռի խորհրդատու վաճառողի՝  համալրելու մեր երիտասարդ, ավյունով լի թիմը: Մասնագետը վաճառասրահում զբաղվելու է  հաճախորդների սպասարկմամբ և վաճառքով:

Աշխատանքային պարտականությունները: 
  • Ծանոթանալ առկա տեսականու բնութագրերին
  • Հաճախորդներին տրամադրել խորհրդատվություն վաճառվող տեսականու վերաբերյալ
  • Հետևել ապրանքների դասավորվածությանը և պահեստում նվազագույն քանակների առկայությանը
  • Վաճառքի իրականացում
Պահանջվող որակավորումները: 
  • Աշխատանքային փորձ տվյալ կամ հարակից  ոլորտներում
  • Բարձրագույն տեխնիկական կրթություն (նախընտրելի)
  •  Ճշտապահություն, ազնվություն, ոչ կոնֆլիկտային բնավորություն
  • Կոմունիկացիոն ընդգծված հատկանիշներ
  • Աշխատանքի հանդեպ սեփականատիրական զգացում
  • Մաքրասիրություն և բծախնդրություն աշխատանքում
Դիմելու ընթացակարգը: 

Եթե վստահ եք, որ վերոհիշյալ նկարագրությունը համապատասխան է Ձեր բնույթին, ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը  / CV /  hr@landshaft.am  հասցեին և մենք ուրախ կլինենք դիտարկել այն:

Դիմելու վերջնաժամկետ: 
Wednesday, May 15, 2019
Ընկերության մասին: 

«Լանդշաֆտ» ընկերությունը հիմնադրվել է 2006 թ., որպես առաջին այգեշինական կազմակերպությունը Հայաստանում: 8 տարվա գործունեության ընթացքում մենք հասցրել ենք աշխատել 1000-ից ավելի պատվիրատուների հետ՝ նախագծելով, ոռոգելով, կանաչապատելով և լուսավորելով նրանց այգիները և մեծագույն խթան հանդիսանալով այգեշինկան մշակույթի, ճաշակի և գիտելիքների զարգացմանը Հայաստանում:

Այսօր «Լանդշաֆտ» ընկերությունը հանդիսանում է միակը այս ոլորտում, որը առաջարկում է այգու շինարարության համալիր մոտեցում այն է՝ այգու համար ամեն հնարավոր բան մեկ հարկի տակ: