Այգեպան

Ոլորտ: 
Այլ
Կազմակերպության անվանում:
"Լանդշաֆտ Դիզայն" ՍՊԸ
Աշխատանքի վայրը: 
Երևան, Հայաստան
Աշխատաժամանակի տեսակը: 
Լրիվ դրույք
Աշխատանքի նկարագիրը: 

Եթե սիրում եք բույսեր և սիրում եք գտնվել մաքուր օդում, կատարողական եք, բանիմաց և ֆիզիկապես ամուր, ապա այս աշխատանքը Ձեզ համար է

Աշխատանքային պարտականությունները: 
  • Իրականացնել բույսերի տնկման և խնամքի աշխատանքներ
  • Իրականացնել սիզամարգերի խուզում և խնամք
  • Իրականացնել այգեգործական բնույթի այլ աշխատանքներ /էտ, սրսկում, մոլախոտերի հեռացում և այլն/:
Պահանջվող որակավորումները: 
  • Տվյալ կամ հարակից ոլորտներում աշխատանքային փորձ
  • Բույսերի հետ վարվելու հմտություն
  • Ֆիզիկական ամրություն
  • Կատարողականություն, հետևողականություն
  •  Ճշտապահություն, ազնվություն, ոչ կոնֆլիկտային բնավորություն
  • Աշխատանքի հանդեպ սեփականատիրական զգացում
Դիմելու ընթացակարգը: 

Աշխատավայրը գտնվում է Աջափնյակ համայնքում:

Եթե վստահ եք, որ վերոհիշյալ նկարագրությունը համապատասխան է Ձեր բնույթին և ունակություններին, զանգահարեք մեզ   010 555048 /        091 555048 հեռախոսահամարներով երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին կամ ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը  / CV /  hr@landshaft.am  էլ-հասցեին և մենք ուրախ կլինենք դիտարկել այն:

Բացման օրը: 
26/01/2018
Դիմելու վերջնաժամկետ: 
26/02/2018
Ընկերության մասին:

«Լանդշաֆտ» ընկերությունը հիմնադրվել է 2006 թ., որպես առաջին այգեշինական կազմակերպությունը Հայաստանում: 8 տարվա գործունեության ընթացքում մենք հասցրել ենք աշխատել 1000-ից ավելի պատվիրատուների հետ՝ նախագծելով, ոռոգելով, կանաչապատելով և լուսավորելով նրանց այգիները և մեծագույն խթան հանդիսանալով այգեշինկան մշակույթի, ճաշակի և գիտելիքների զարգացմանը Հայաստանում:

Այսօր «Լանդշաֆտ» ընկերությունը հանդիսանում է միակը այս ոլորտում, որը առաջարկում է այգու շինարարության համալիր մոտեցում այն է՝ այգու համար ամեն հնարավոր բան մեկ հարկի տակ: